Հայաստանի տարածքում եղանակը կպայմանավորվի մթնոլորտային ցածր ճնշման դաշտով. ամենուրեք սպասվում են զգալի առատ տեղումներ` գիշերը լեռներում ձյուն և ձյունախառն անձրև, ցերեկն` անձրև և ամպրոպ: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք քամու արագությունը մինչև 30մ/վրկ, առանձին վայերում նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, իսկ ապրիլի 14-ի գիշերը ևս 3-4 աստիճանով: Օդերևութաբանները խորհուրդ են տալիս առանց հույժ անհրաժեշտության չմեկնել լեռնային շրջաններ, տեղեկացնում է meteo-tv-ն:
Ուշադրություն. ապրիլի 14-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է օդի ջերաստիճանի նվազում, հողի մակերևույթին` -2 աստիճան: ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում և մասնավորապես հովտային շրջաններում սպասվում է ցրտահարություն:
Այսօր, ապրիլի 13-ին, մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում, գիշերը հնարավոր է թաց ձյուն:
Նշենք, որ Երևանի բարձրադիր շրջաններում այս գիշեր ձյուն է տեղացել:
Ի դեպ, այսօր ժամը 12-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը թեմայի վերաբերյալ ասուլիսի է հրավիրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որի ժամանակ բացատրական աշխատանքներ կներկայացվեն գյուղաբնակների համար: