Այսօր` ապրիլի 14-ին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում դռնբաց դատական նիստում պատրաստվում է քննել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փշինյանի հայցն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բողոքարկում է 2010թ-ի սեպտեմբերի 28-ին «Կոշ» ՔԿՀ-ի պետի` իրեն կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշումը: ՀՀ վարչական դատարանը առանց Նիկոլ Փաշինյանի ներկայության արդեն 2 դատական նիստ անցկացրել է : Երկրորդ դատական նիստի ժամանակ`փետրվարի 24-ին, Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը բավարարել է Փաշինյանի գրավոր միջնորդությունը`հայցադիմումն իր մասնակցությամբ քննելու վերաբերյալ: Դատական երրորդ նիստը կկայանա Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
Apr 14, 2011
Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի պետի
2:00 PM
Նորություններ Հայաստանից