Հունիսի 1-ից Երևանում շարքային սպառողի համար խմելու ջրի սակագինը կնվազի մոտ վեց դրամով։ Այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել «Երեւան Ջուր» ընկերությունը:
Ըստ ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունենրի գծով տնօրեն Գագիկ Մարգարյանի` 1 խմ խմելու ջրի սակագինը շարքային սպառողի համար ներկայումս 181 դրամ է, իսկ իրենց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի համաձայն` նախատեսվում է այն սահմանել 175.06 դրամ: