Apr 8, 2011

Նոր վերադասավորումնե՞ր… չէէէէ

Մամուլում համառ լուրեր են շրջում, ըստ որոնց, մայիսին իշխանական վերնախավում սպասվում են լուրջ վերադասավորումներ: Մասնավորապես, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է ՀՀ վարչապետ, իսկ նրա փոխարեն ԱԺ նախագահ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Վերջին օրերին կարծես սովորական երևույթ է դարձել այս կամ այն բարձր պաշտոնյային պաշտոնանկ անելու, նրա փոխարեն նորին նշանակելու, նորանոր կադրային վերադասավորումների և այլնի մասին լուրերը: Վաղուց արդեն շրջանառվում է Ոստիկանապաետ Ալիկ Սարգսյանին պաշտոննակ անելու մասին լուրը: Սրան ավելացվեց Հրանուշ Հակոբյանի և Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ ասեկոսեները: Իսկ հիմա էլ վարչապետ և Ազգային Ժողովի նախագահ: Եթե հետևենք այս լուրերում շրջանառվող պաշտոնների ստատուսների աճին, ապա չի բացառվում, որ օրերից մի օր բանը հասնի ամենաբարձր պաշտոնին և սկսեն լուրեր շրջանառվել մոտ ժամանակներս հանրապետության նախագահի պաշտոնանկության մասին:
Սրանք, թերևս, ներքաղաքական կյանքը աշխուժացնելու միտում ունեցող հնարքներ են, որոնք պետք է փոփոխությունների իմիտացիա ստեղծեն, կամ, լավագույն դեպքում, մեսիջներ, ուղղված համապատասխան անձանց` նրանց արձագանքը ստուգելու համար: Ի վերջո, ոչինչ չի կարող ավելի լավ ստիպել որևէ բարձր պաշտոնյայի աշխատել, քան նրա` մոտական ժամանակներում հնարավոր պաշտոնանկության մասին լուրը: Այսպիսով, սրանք, թերևս, հերթական հնարքներն են, որոնք իրականացվում են համապատասխան վայրից միանգամայն որոշակի նպատակներով:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites