«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 4-ին տեղի է ունեցել արտարժույթի առուվաճառքի ընդամենը 2 գործարք` 300 հազ. Դոլար ընդհանուր ծավալով; Երկու գործարքներն էլ տեղի են ունեցել 1դոլար/371 դրամ փոխարժեքով:
Բորսայական գործարքների արդյունքում որոշ բանկեր փոխանակման կետերում դոլարի առքի գինը սահմանել են 370 դրամ, վաճառքը տատանվում է 372-373 դրամի սահմաններում;
Բորսայում այսօր վաճառվել են նաեւ «Հայռուսգազարդի» 2008 թ. թողարկման պարտատոմսեր` 4 մլն դրամ ընդհանուր ծավալով:
Apr 4, 2011
Դոլարն արժե 371 դրամ
3:56 PM
Նորություններ Հայաստանից