Apr 15, 2011

21-ամյա աղջիկը լոգարանում թունավորվել է շմոլ գազից



Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` ապրիլի 15-ի կեսգիշերին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 21-ամյա Նելլի Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, լոգարանի ջրատաքացուցիչում գազի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է քննություն:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites