Apr 4, 2011

Բարաք Օբաման սկսում է 2012 թ-ի նախագահական ընտրարշավը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսում է պայքարը 2012 թ-ին նախագահական ընտրությունների համար: Այս մասին ասված է Նախագահի պաշտոնական www. barackobama.com կայքէջում հրապարակված հայտարարությունում:
Նշենք, ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով դեմոկրատական կուսակցության իր աղբյուրներին, հաղորդել էր, թե ընտրարշավին մասնակցելու համար անհրաժեշտ թղթերը կարող են ներկայացվել երկրի Դաշնային ընտրական հանձնաժողով արդեն երկուշաբթի օրը:

«Ընտրարշավը մեկնարկած է: Մենք բացում ենք գրասենյակներ, ընտրատուփերը ու սկսում զրույցը կողմնակիցների հետ, այնպիսին ինչպիսին դուք եք, որպեսզի օգնեք մեզ որոշելու հաղթնակակ տանող ճանապարհը: 2012 թ-ը սկսվում է այս պահից», - ասված է կայքում զետեղված հայտարարությունում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites