Լոնդոնում ավարտվել է ամառային Օլիմպիական խաղեր – 2012-ի գլխավոր արենայի`Օլիմպիական մարզադաշտի շինարարությունը, որտեղ տեղի կունենան բացման և փակման հանդիսավոր արարողությունները, ինչպես նաև թեթև աթլետիկայի մրցությունները:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Օլիմպիական մարզադաշտի շինարարությունն ավարտվեց նախատեսված ժամկետում` գրեթե երեք տարում` տեղավորվելով 913 մլն դոլար գումարի մեջ:
Նոր մարզադաշտը գտնվում է Մերշգեյթ Լեյնում` Սթրեթֆորդ թաղամասում: Մարզադաշտի նախագիծը նախատեսված է 80 հազ. տեղի համար, այն իր տարողունակությամբ երրորդ նման համալիրն է Մեծ Բրիտանիայում «Ուեբլիից» (90 հազ. տեղ) և «Թվինքհեմից» (82 հազ. տեղ) հետո: