Apr 4, 2011

«Շիրակ կենտրոնը» կոչ է անում «Տաշիր-2011»-ում բնակարան ստացած «աստղերին» դրանք փոխանցել անօթեւաններին

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն կոչ է արել «Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած «մրցանակակիր արվեստագետներին» հրաժարվել իրենց նվերներից` հանուն իրենց իսկ հեղինակության:

«Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենք բուռն վրդովմունք է առաջացրել գյումրեցի հարյուրավոր անօթեւան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե Դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը:

Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում եւ հրաժարվել այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթեւան ընտանիքներին:

Հավատացեք. բնակարաններից հրաժարվելու պարագայում Դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով:

Ձեր այդ քայլ հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից եւ անհարգի նվիրատվություններց», – ասված է «Շիրակ կենտրոն»-ի հայտարարության մեջ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites