Հայաստանում գնաճը առնվազն 25 տոկոս է կազմում` պաշտոնապես հայտարարված 12.4 տոկոսի փոխարեն: Այսօր` ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն կատարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Նրա կարծիքով` ամեն ինչ կախված է նրանից, թե գնաճն ինչպես է հաշվարկվում: «Անապահով խավերը գումար են ծախսում կամ սննդամթերք գնելու, կամ կոմունալ ծախսեր կատարելու համար: Իսկ այդ խմբերում գները նույնիսկ պաշտոնական տվյալներով գերազանցում են 18 տոկոսը»,- հայտարարեց Հ. Մեսրոպյանը:
Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի գնահատականների` աղքատության մակարդակը Հայաստանում 2008 թ. 23 տոկոսի համեմատ 2010 թ. բարձրացել է մինչեւ 34.1 տոկոս; Հետեւաբար, ըստ փորձագետի, մոտ 1.1 մլն մարդ գտնվում է գնաճի բարձր միջակայքում: