ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորումը Հայաստանում իր ամենամեծ մասնաճյուղային ցանցի միջոցով: Փոքր բիզնեսի հաճախորդների հավատարմության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է ակցիա «Շահավետ» բիզնես վարկերի շրջանակներում:
«Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման առաջնային ուղղություններից մեկը: Այդ իսկ պատճառով Բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ, միաժամանակ նպաստելով Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկովը:
Ինչպես հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ակցիան գործելու է մինչև ս.թ. հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում վարկավորումը կիրականացվի առավելագույն շահավետ պայմաններով`
- 2-ից 12 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև համարժեք արտարժույթով,
- տարեկան 12% տոկոսադրույքով;
- 12 ամիս ժամկետով:
Վարկը կտրամադրվի հավասար պայմաններով, ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդներին: Վարկի տրամադրումն իրականացվում է բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ դրամը: