Mar 2, 2011

Twitter-ում «Օսկարի» ժամանակ արվել է մեկ միլիոն գրառում

«Օսկարի» մրցանակաբաշխության ընթացքում 388,717 թվիթող կատարել է 1,269,970 գրառում, իսկ ընթերցողների քանակն անցել է մեկուկես միլիարդը: Այս մասին հաղորդում է Twitter-ի վիճակագրական ծառայությունը՝ TweetReach-ը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, երեկոյան ժամը 17:30-ից 20:45-ը մեկ րոպեում միկրոբլոգներում գրանցվել է 12,000 թվիթ: Նշենք, որ «Գրեմմի» և «Սուպեր Բոուել» մրցանակաբաշխությունների ժամանակ րոպեական թվիթների թիվն անցել է 17 հազարը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites