Mar 19, 2011

Տաբատը լվանալ ցանկացող գողը վարտիքով հայտնվել է դրսում

Ուդմուրտիայում գողը սողոսկել է մի տուն եւ որոշել է լվացքի մեքենայով լվանալ տաբատը: Վերադարձած տանտիրուհին չարագործին գտել է միան վարտիքով եւ շապիկով:

Զվարճալի դեպքը պատահել է Դեբեսի գյուղում: Կինը պատմել է, թե շատ է զարմացել սեփական տանը կիսամերկ տղամարդ տեսնելով, ով փորփրել է նրա անձնական իրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հանկարծակիի եկած հանցագործը փախել է` թողնելով ավարը:

«Վհատված տանտիրուհին նկատել է, որ իր լվացքի մեքենայում է ձախորդ գողի տաբատը», - Ուդմուրտիայի ոստիկանության աշխատակիցներին է մեջբերում «Ինտերֆաքսը»: Հանցագործին չի հաջողվել թաքնվել: «Սառնամանիքին կիսամերկ փախչող տղամարդուն նկատել է տանտիրուհու ամուսինը: Նա անձամբ է գողին բռնել եւ տարել ոստիկանական բաժանմունք», -հայտնել են հանրապետության դատախազությունից:

Տղամարդը խոստովանել է, որ ուրիշի տուն սողոսկելիս գտնվել է հարբած վիճակում: Նա պատմել է, թե ցանկացել է լվանալ տաբատը, հավաքել թանկարժեք իրերն ու հեռանալ մինչ տանտերերի վերադարձը, սակայն դա չի հաջողվել:

Ձախողակ չարագործի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites