Mar 16, 2011

Իջեւանում 5 մարդ բոտուլիզմի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը ծանր է

Սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` բոտուլիզմ) մարտի 13-ին Իջեւանի հիվանդանոց են տեղափոխվել Իջեւան քաղաքի Թեւոսյան փողոցի թիվ 13 տան բնակիչներ՝ 70-ամյա Լարիսա եւ 46-ամյա Ռադիկ Գրիգորյաններն ու 56-ամյա Ռիմա Մանեսյանը , Թեւոսյան փողոցի թիվ 28 տան բնակիչներ՝ 61-ամյա Սերիկ Մեհրաբյանը եւ 82-ամյա Վարսենիկ Վարդանյանը:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածները տեղափոխվել են Երեւան քաղաքի «Արմենիա» եւ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites