Mar 16, 2011

«Արմավիան» մեկ ժամով դադարեցնում է իր չվերթները՝ ի նշան բողոքի «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների

Հայկական ազգային փողադրող «Արմավիա» ընկերությունը մարտի 16-ին մեկ ժամով դադարեցնում է իր չվերթները՝ ի նշան բողոքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանած բարձր գների դեմ:

«Բանն այն է, որ «Զվարթնոցում» սպասարկումը 3 անգամ ավելի թանկ է, քան մոսկովյան օդանավակայաններում սպասարկումը, իսկ եվրոպական օդանավակայանների սպասարկման գներից թանկ է 2 անգամ (Փարիզից 1,5 անգամ, Հռոմից 2,5 անգամ)»- նշված է «Արմավիայի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ամբողջ աշխարհում հիմնական ավիաընկերությունը միշտ էլ լավ պայմաններ է ունենում, քան՝ մյուսները: «Արմավիան» լինելով ազգային փոխադրող, պայմանների ոչ մի լավացում չունի, թեեւ ամսական իրականացնում է շուրջ 500 չվերթ, իսկ ամառային եղանակին՝ դա հասնում է 700-ի: Սակայն պայմանները նույնն են, ինչ որ ամսական 4 չվերթ իրականացնողների համար: Ավելին, օդանավակայանը «Արմավիային» վառելիքը վաճառում է 150 դոլար ավելի թանկ գնով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունում նշել են, որ ազգային փոխադրող «Արմավիան» «չի կարող նման քայլի չգնալ՝ ստեղծված իրավիճակում հասարակության, մասնավորապես ուղեւորների ուշադրությունը գրավելու համար, քանի որ օդանավակայանի սպասարկման բարձր գները թույլ չեն տալիս «Արմավիային» նվազեցնել ավիատոմսերի գները:

Ընդ որում, չնայած բարձր գներին «Զվարթնոցը» դիմել է խիստ միջոցների՝ դադարեցնելով «Արմավիայի» չվերթների սպասարկումը՝ ընթացիկ պարտքերի պատճառով:

Նշվում է նաեւ, որ «համաշխարհային պրակտիկայի համաձայն, ընթացիկ պարտքը փակվում է հաջորդ շաբաթ: Չնայած «Զվարթնոցին» ունեցած «Արմավիայի» պարտքը կրճատվել է 20 տոկոսով, օդանավակայանը պահանջում է նախօրոք փակել պարտքերը: Ի դեպ, նման ընթացիկ պարտքեր եղել են միշտ: Դրանք ամռանը հասցվեցին զրոյի, բայց հետո նորից առաջացան:

«Այս քայլով ընկերությունը ցանկանում է նվազեցնել իր ավիատոմսերի արժեքը, իսկ դա կարող է տեղի ունենալ զիջումների ու բանակցությունների, այլ ոչ թե շանտաժի ճանապարհով, որոնք նպաստում են խոսակցությունների տարածմանը, թե իբր ընկերության բաժնետոմսերը վաճառվում են:

Ընկերությունը չի վաճառվում, հակառակը, շարունակում է թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու եւ ավիապարկի լրացման քաղաքականությունը, ինչը դուր չի գալիս «մեր հայրենիքի թշնամիներին»: Մի խոսքով, «Արմավիան» համաձայն չէ համագործակցել «Զվարթնոցի» հետ նման գների պարագայում»,- նշում են հաղորդագրության հեղինակները:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites