Mar 19, 2011

Թողնել հացադուլն ու խոսել ԱԺ ամբիոնից. ՀՀԿ-ական պատգամավորի կոչը` Րաֆֆի Հովհաննիսյանին

Հացադուլ անելու փոխարեն լավ կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործեր ԱԺ բարձր ամբիոնը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 19-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տակտիկան ինքն է մշակում` ելնելով իրավիճակներից: Եթե իմ գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հացադուլ անել, դա իր գործն է: Սակայն կարող եմ ասել, որ ինքը լավ խոսքի հնարավորություն ունի ԱԺ ամբիոնից: Իսկ թե ինչու է նման քայլի դիմել, չեմ կարող ասել, քանի որ, իմ կարծիքով, ոչ մեկս էլ հստակ չգիտենք, թե ինչ պահանջներ է նա ներկայացրել»,-նկատեց Մինասյանը:

Ըստ նրա` եթե մարդ նման ծայրահեղ քայլի է գնում, ապա պետք է որ ծանրակշիռ պահանջներ ու պատճառներ ունենա: Այդ պատճառով Մինասյանն առաջարկեց «Ժառանգության» առաջնորդին իր հայտարարություններն անել ու ցանկությունները հայտնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, ինչը քաղաքական պայքարի առումով ավելի արդյունավետ միջոց է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites