Mar 14, 2011

68-ամյա Հարիսոն Ֆորդը որոշել է երեխա որդեգրել

68-ամյա դերասան Հարիսոն Ֆորդը եւ 46-ամյա Կալիստա Ֆլոքհարտը որոշել են երեխա որդեգրել: Զույգը ներկայումս դաստիարակում է 10-ամյա որդուն, ում Կալիստան որդեգրել էր 2001թ-ին:

Ամուսիններն արդեն սկսել են ձեւակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, եւ եթե խնդիրներ չծագեն, երեխան ընտանիքում կհայտնվի արդեն այս տարի:

Ֆորդն ու Կալիստան ծանոթացել են 2002թ-ին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության արարողության ժամանակ, սակայն պաշտոնապես իրենց ամուսնությունն օրինականացրել են անցած տարի ամռանը: Սա Ֆորդի արդեն երրորդ ամուսնությունն է, առաջին երկուսից նա ունի չորս երեխա:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites