Mar 15, 2011

Աշակերտները մետաղի ջարդոն հավաքելիս հրետանային արկեր են գտել

Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները մարտի 14-ի կեսօրին դաշտում մետաղի ջարդոն հավաքելիս հայտնաբերել են արկ նմանեցնող 3 մետաղական իր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ տվյալ իրերն իրենցից ներկայացնում են հրետանային արկեր: Տարածքը փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից շրջափակվել է:

Դեպքի վայր ժամանած սակրավորները պայթեցման եղանակով արկերը վնասազերծվել են:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites