Mar 17, 2011

Մեքսիկայի մայրաքաղաքում կցուցադրվել Հարություն Խաչատրյանի ֆիլմերը

Մեքսիկայի մայրաքաղաքում մարտի 11-27-ը Ազգային կինոարխիվը (Cineteca Nacional de México) եւ «Պլանետա» կինոթատրոնը` «Սինեմապլանետա» 3-րդ փառատոնի շրջանակներում կցուցադրեն Հարություն Խաչատրյանի «Կոնդ», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերարարձը» եւ «Սահման» ֆիլմերը:

Մեքսիկայի ազգային կինոարխիվը ոչ միայն Մեքսիկայի ամենամեծ ֆիլմադարանն է, այլեւ հանդիասանում է քաղաքի ամենամեծ կինոկենտրոններից մեկը, որն ունի 8 դահլիճ եւ ամեն ամիս ցուցադրում է Մեքսիկայի եւ աշխարհի կինոյի լավագույն նմուշները։

Հարություն Խաչատրյանը երկրորդ հայ ռեժիսորն է, ում ֆիլմերը կցուցադրվեն Ազգային կինոարխիվում: Մինչ այդ 2011 թվականի փետրվարի 25-ին եւ 26-ին Մեխիկոյում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը», «Մենք», «Վերջ», «Կյանք», «Տարվա եղանակներ» եւ «Մեր դարը» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

2009 թվականից ի վեր Հարություն Խաչատրյանի ֆիլմերը հետահայաց ցուցադրումները կայացել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր կինոփառատոներում եւ կինոկենտրոններում։

2009-ին ռետրոսպեկտիվների շարքով ռեժիսորի աշխատանքները ներկայացվել են Ստրասբուրգում, Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, Մոնտեվիդեոյում եւ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում, այնուհետեւ`Իտալիայի եւ Սլովենիայի 5 քաղաքներում:

2010-ին կինոռեժիսորի ֆիլմերը ցուցադրվել են Իսպանիայի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կինոփառատոնների շրջանակներում: Մադրիդում Հ. Խաչատրյանի ֆիլմերը ներկայացվել են Վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում, Իսրայելի Սդերոտ քաղաքում 9-րդ «Cinema South» միջազգային փառատոնի համաշխարհային կինո ծրագրում, իսկ ԱՄՆ-ում ֆիլմերը դիտելու հնարվորություն են ունեցել Կոլորադո նահագի Թելուրայդ քաղաքում անցկացված Հեղինակային ֆիլմերի 37-րդ միջազգային փառատոնի մասնակիցներն ու հյուրերը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ հուլիսի 11-17-ը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites