Mar 15, 2011

Փաստաբաններն էլ պետք է աշխատեն ՀԴՄ-ներով

Գյումրիում գործող փաստաբանները բողոքում են կառավարության որոշման դեմ, ըստ որի, իրենք այսուհետ պետք է աշխատեն ՀԴՄ կտրոններով:

Փաստաբանների պալատի տարեկան ժողովի ժամանակ, որտեղ ափոփվել է 2010 թվականի գործունեությունը, Պալատի ներկայացուցիչները եւս մեկ անգամ բարձրացրել են փաստաբանների ՀԴՄ-ներով աշխատելու մասին կառավարության որոշումը:

Հիշեցնենք, որ ըստ օրենքի, փաստաբանը մատուցած յուրաքանչյուր ծառայությունից հետո պարտավոր է ՀԴՄ կտրոն տրամադրել այցելուին, որպեսզի րթաքցնի իր եկամուտները:

«Ոտնահարվում են ինչպես փաստաբանի, այնպես էլ քաղաքացու իրավունքները, մենք հո առեւտրական չենք: Փաստաբանության մասին օրենքով դատապաշտպանն իրավունք ունի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություն մատուցել : ՀԴՄ սարք տեղադրել, նշանակում է մեխանիկորեն հակասել օրենսդրությանը: Հարկայինի գործունեությունը չպետք խառնել իրավական ոլորտի հետ», նշել է Փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործող փաստաբան Սուսաննա Մխիթարյանը:

Գյումրիում աշխատող մեկ այլ փաստաբան՝ Թամարա Յայլոյանի համոզմամբ՝ սա միտումնավոր քայլ է, որի հետեւանքով մեխանիկորեն կկրճատվի փաստաբաններին դիմող մարդկանց թիվը, քանի որ այն մարդիկ, ովքեր անապահով են, պարզապես չեն դիմի փաստաբանի: «Եթե գումար չունեն, ուրեմն թողնենք, որ ոտնահարվե՞ն անապահով քաղաքացիների իրավունքները»,- ասել է նա:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites