Mar 15, 2011

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (World Consumer Rights Day)։ Տոնը նշում են 1961 թվականից սկսած, երբ այդ օրը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունեցավ նախագահ Ջոն Քենեդին։

Նախագահի ելույթում ձեւակերպվել էին սպառողների 4 հիմնական իրավունքները՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության եւ լսված լինելու։

Հետագայում դրանց գումարվել է եւս 4–ը՝ վնասի փոխհատուցման իրավունք, սպառողական կրթության իրավունք, հիմնական պահանջների բավարարման իրավունք եւ առողջ շրջակա միջավայրի իրավունք։

Առաջին անգամ այդ օրը նշվել է 1983թ. մարտի 15–ին, երբ այն տոների միջազգային օրացույցում ամրագրվել է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։

2001 թ. Հայաստանում ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը։ Ներկայում 4 հասարակական կազմակերպություններ ակտիվ գործունեություն են իրականացնում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites