Mar 14, 2011

Հայաստանում Էլեկտրոնային եղանակով լիցենզիա ստանալու առաջին դիմումները արդեն ստացվել են

Հայաստանում Էլեկտրոնային եղանակով լիցենզիա ստանալու առաջին դիմումները արդեն ստացվել են, դրանք քաղաքաշինության ոլորտում են։ Այս մասին մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս նորամուծությունը կնվազեցնի լիցենզիա ստանալիս պաշտոնյանի եւ գործարարի միջեւ շփումը, ինչպես նաեւ հնարավորություն կտա քաղաքացիներին հետեւել լիցենզավորման ընթացքին։

«Մենք սա դիտարկում ենք ոչ միայն որպես մոդայիկ երեւույթ որը նորաձեւության համար է իրականացվում, այլեւ այն պետք է լինի պիտանի գործիք մեր քաղաքացիների համար, որը նաեւ դրական էական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի բարելավման համար»,- ասաց Դ. Սարգսյանը:

Նրա խոսքով` էլեկտրոնային լիցենզավորման վճարներն այս պահին կատարվում են բանկերի միջոցով, բայց առաջիկա մեկ ամսում հնարավոր կլինի նաեւ բանկային քարտերի միջոցով կատարել լիցենզիա ստանալու համար վճարումները:

Դ. Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հանրության դատին կներկայացվի նաեւ էլեկտրոնային ռեգիստրի համակարգը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites