Mar 16, 2011

Նա դեռ փոքրիկ է`հետևաբար՝ պիտի խաղալիքներով խաղա և մեծերի գործերին չխառնվի

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկվանից սկսած հացադուլին:


«Նրա այդ արարքի մեջ, անկասկած, ինչ-որ հուզիչ բան կա։ Ավելին, մարդկայնորեն ամեն ինչ հասկանալի է։ Երբ տանը հյուրեր են լինում, տան երեխան իսկույն հայտնվում է ուշադրության կենտրոնում. հիանում են նրա գեղեցկությամբ, խուտուտ են տալիս դնչիկը, խնդրում, որ աթոռին կանգնի ու արտասանի, ասենք, «ծիտիկ-ծիտիկը» և այլն։ Բայց հետո հյուրերն անցնում են մեծական գործերի, տան փոքրիկն իրեն լքված է զգում և ամեն կերպ փորձում ուշադրություն հրավիրել իր վրա, աջուձախ վազվզում է, բարձրաձայն երգում, իսկ երբ դա էլ չի օգնում, փորձում է այնպիսի բան անել, որ ներկաները ստիպված լինեն ընդհատել լուրջ խոսակցությունը և իրենով զբաղվել։ Ասենք՝ ձևացնում է, թե հիվանդ է, կամ մայրիկի ականջին ասում է «չիշիկ ունեմ»։ Րաֆֆի Հովհաննիսյանն ահա այդ վիճակում էր, և ձևը գտավ. Երևանի կենտրոնում հացադուլ հայտարարեց (Մեծ Պահքի ժամանակ դա բացառիկ երևույթ է), և քաղաքական ուժերն ու մամուլն ուզած-չուզած պիտի զբաղվեն իրենով։

Ուշադրություն դարձրեք՝ չարաճճի երեխայի այդօրինակ պահվածքն ամենևին չի նշանակում, թե նա վատն է կամ վատ բան է անում։ Դա միայն մի բան է նշանակում, որ նա դեռ փոքրիկ է (հետևաբար՝ պիտի խաղալիքներով խաղա և մեծերի գործերին չխառնվի)»։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites