Mar 17, 2011

Րաֆֆի Հովհաննիսյանից հարցազրույց վերցնելու համար կսահմանվի ժամանակացույց

Հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հարցազրույց վերցնել ցանկացողների համար կսահմանվի ժամանակացույց:

«Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած հացադուլի երրորդ օրն է եւ օրըստօրե իր համար ֆիզիկապես ավելի դժվար կլինի պատասխանել բոլոր լրագրողների հարցերին ամբողջ օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով մամուլին հուզող հարցերին կպաասխանեն կուսակցության մամլո խոսնակը, կուսակցության վարչության եւ խորհրդարանական խմբակցության պատասխանատուները: Իսկ այն լրագրողների համար, ովքեր ամեն դեպքում կցանկանան հարցազրույց վերցնել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, կսահմանվի ժամանակացույց եւ նրանք կունենան այդ հնարավորությունը վաղվանից` մարտի 18-ից սկսած յուրաքանչյուր օր միայն ժ. 12:00-ին»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites