Mar 18, 2011

Լեւոն Տեր-Պետրոսյանն իրազեկեց քաղաքապետարանին

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում իր ելույթում նշեց, որ իրենց պայքարը եւ բոլորինն է եւ յուրաքանչյուրինը: Նա դարձյալ անդրադարձավ իշխանություններին ներկայացված 3 կետերին` քաղբանտարկյալների ազատում, մարտի 1-ի սպանությունների բացահայտում եւ Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման համար թույլտվություն:

Լեւոն Տեր-Պետրոսյանն նշեց, որ ներկա 100 000 մարդու անունից իրազեկում է քաղաքապետարանին, որ հաջորդ հանրահավաքը անցկացնելու են ապրիլի 8-ին Ազատության հրապարակում: Լեւոն Զուրաբյանը նաեւ ավելացրեց, որ եթե քաղաքապետարանն, այնուամենայնիվ, իրազեկումը չընդունի որպես ի գիռտություն, ապա ապրիլի 8-ին նախ կհավաքվեն Մատենադարանի մոտ, ապա` կորոշեն հետագա անելիքները:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ այժմ հավաքվածներին դիմում է իբրեւ «պապի», քանի որ իրեն շատերն են այդպես ասում, եւ ինքը ընդունում է, որ բոլորի պապիկն է, ինչի համար ուրախ է: Նա նշեց, որ սա միասնական մեծ գործ է, որը կերտում է մեր հայրենիքի ճակատագիրը:

Բարի գիշեր մաղթելով հանրահավաքի մասնակիցներին` նա հայտարարեց, որ սա 2008թ.-ի մարտի 1-ից հետո առաջին ցնծությունն է: Նա նշեց, որ ամբողջովին հասկանում է հանրահավաքի մասնակիցների ոգեւորությունը, պայքարելու մեծ ցանկությունը, սակայն ըստ նրա` ինքնագործունեությունը պետք է բացառվի եւ արվի այն, ինչ որոշում որ կընդունվի հանրահավաքի մասնակիցների անունից:


Հանրահավաքի մասնակիցներն անվերապահորեն ենթարկվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին եւ խաղաղ հեռացան Ազատության հրապարակից: Ի դեպ, Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ կշարունակի հացադուլը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites