Mar 15, 2011

Վրաստանը Հայաստանին պարտք է 16 մլն 636 հազար դոլար

2011թ. մարտի դրությամբ Հայաստանը մտնում է Վրաստանի վարկատուների ցանկում: Ներկայումս Հայաստանին Վրաստանի պարտքը կազմում է 16 մլն 636 հազար դոլար:

Վրաստանի պետական պարտքի ծավալը կազմում է 4 մլրդ 21 մլն 210 հազար դոլար:

Վրաստանի վարկատուների ցանկում են նաեւ Ավստրիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Գերմանիան, Ճապոնիան, Քուվեյթը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Վրաստանի 2 մլրդ 929 դոլար պարտք է միջազգային հաստատություններին: մասնավորապես, 1 մլրդ 210 մլն համաշխարհային բանկին, 192 մլն` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին, 1 մլրդ 63 մլն Արժույթի միջազգային հիմնադրամին, 334 մլն դոլար` Զարգացման Ասիական բանկին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites