Mar 17, 2011

Վենետիկն ամռանն, իրականում, վատ է բուրում

Իտալիայի ամենահռչակավոր քաղաքաներից մեկը՝ Վենետիկ, երազում է այցելել զբոսաշրջիկների մեծամասնությունը,սակայն դա չի խանգարում, որպեսզի այն հայտնվի աշխարհի գարշահոտ քաղաքների հնգյակում։

skyscanner.net տուրիստական որոնողական կայքի տվյալներով, ջրի վրա կառուցված հռչակավոր քաղաքը զբաղեցրել է ամենավատը բուրող քաղաքների երկրորդ հորիզոնականը, գրում է MIGnews.com-ը։

Պատճառն այն է, որ ամռանը Վենետիկում զգացվում է ջրանցքների տհաճ հոտը։ Այնտեղ են լցվում կոյուղաջրերը։

Ահա, թե ինչպես է դասավորվել գարշահոտ քաղաքների հնգյակը.

1. Կանկուն, Մեքսիկա (կոյուղիների գարշահոտություն)

2. Վենետիկ, Իտալիա (ջրանցքները, ուր լցվում են կոյուղաջրերը)

3. Ռոտարու, Նոր Զելանդիա (վատ բուրող գեյզերներ)

4. Սենտ-Հելեն Օքլենդ, Մեծ Բրիտանիա (սոխի ֆերմա)

5. Կոտ դ՝Օր, Ֆրանսիա (սուր, տհաճ հոտով պանրի գործարան)

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites