Mar 21, 2011

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Երբ ոստիկանության հետ բախումները օգտագործվում են որպես PR գործիքներ




Տեսանյութում ծանոթացեք այլևս մշտական բնույթ կրող, հերթական "բախմանը" "Ժառանգության" և ոստիկանության միջև: Կարծում ենք մեր հասարակության մեջ արդեն չկա որևէ մեկը, որ զարմանա լսելով նման նորություն:

Հետաքրքիր է, թերևս նաև այն, թե ինչի է ուզում հասնել «Ժառանգությունը»` ամեն անգամ բացահայտ բախումների գնալով ոստիկանության հետ: Կարծես թե նրանց համար արդեն խնդիր է դարձել անընդհատ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվել: Թե' ոստիկանության հետ եղած վերջին միջադեպերը և թե' Րաֆֆի Հովհաննիսյանի` արդեն 7-րդ օրը ձգվող հացադուլը սա են ակնարկում:

Հատկապես ՀԱԿ-ի մարտի 17-ի մարդաշատ հանրահավաքից հետո պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» իրոք խնդիր ունի գրեթե ամբողջությամբ կորցրած վարկանիշը վերականգնելու համար անընդհատ լինել ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում, ոստիկանության հետ Ժառանագության պարբերաբար բախումները ստանում են բացառապես քաղաքական շոուի բնույթ, հետապնդելով հստակ քաղաքական նպատակներ և շահեր:

Բացի այս ամենը եկեք նաև չմոռանանք այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» խնդիր ունի հաջորդ խորհրդարանական ընտրություններում  ներկայացված լինելու: Իսկ ըստ տարածված սոցհարցումների տվյալների հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ը և Դաշնակցությունը ունեն շանսեր հաղթահարելու արգելապատնեշը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites