Mar 15, 2011

Տղամարդը գնդակահարել է իր կնոջն ու ինքնասպան եղել

Մոսկվայում Մոլդովայի քաղաքացին գնդակահարել է իր կնոջը, որից հետո ինքնասպան է եղել: Տղամարդը հարձակվել է կնոջ վրա մարտի 14-ի ուշ երեկոյան, երբ կինը զբոսնելիս է եղել երկու երեխաների հետ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, մահացածը Մոլդովայի բնակիչ 38-ամյա Տաիսիա Վոյկոն է: Նա դայակ էր աշխատում եւ այդ պահին զբոսնելիս է եղել իր հսկողությանը հանձնված 4 եւ 1 տարեկան երեխաների հետ: Երեխաները չեն տուժել:

«Ամուսինը հետեւել է կնոջը, մոտեցել նրան ու ատրճանակից կրակել գլխին, որից հետո կրակել է նաեւ իր վրա ու ինքնասպան եղել: Այդ ամենը տեղի է ունեցել երեխաների եւ բազմաթիվ անցորդների աչքի առաջ»,- պատմել է աղբյուրը: Նշվում է նաեւ, որ դեպքի նախօրեին ամուսինները վիճել են:

Իր հերթին Lenta.ru-ն հաղորդում է, որ տղամարդն իր կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites