Mar 18, 2011

Իրանի իշխանությունները այրել են Աստվածաշունչը

Իրանի իշխանությունները կալանավորել են 5 քրիստոնյայի, այդ թվում մեկ հոգեւորականի, ում մեղադրել են «իսլամական օրենքի դեմ հանցագործություն գործելու» մեջ եւ դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

Բացի այդ, ենթադրաբար, Իրանի իշխանություններն այրել են կալանավորվածների մոտ գտնվող Աստվածաշունչը, հաղորդում է «Պրավոսլավիե.ru» կայքը՝ վկայակոչելով Bos News Life-ին:

Christian Solidarity Worldwide իրավապաշտպան կազմակերպության տեղեկատվությամբ, այդ դատավճիռը կայացրել է Իրանի Շիրազ քաղաքի հեղափոխական դատարանը եւ դատապարտյլները 20 օր ժամանակ ունեն այն բողոքարկելու համար:

Բոլոր կալանավորվածները Իրանի ընդհատակյա, այսպես կոչված, ընտանեկան եկեղեցիների անդամներ են, որոնց թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites