Mar 15, 2011

20-ամյա Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանած ամուսնու գործով դատը կուղեկցվի բողոքի ակցիայով

Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 16-ին ժամը 14:0-ին տեղի է ունենալու 20-ամյա Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող նրա ամուսին Յանիս Սարկիսովի դատավարությունը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին եւ կազմակերպություններին` մասնակցելու դատավարության ընթացքին` ցույց տալու սեփական շահագրգռվածությունը գործի արդար դատավարության ընթացքին եւ դատավճռի կայացմանը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը ամուսնու եւ սկեսրոջ պարբերական դաժան ծեծի զոհն է դարձել: Այժմ նրա անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո:

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան նույնպես ուղևորվելու է Մասիս քաղաք` ընդհանուր իրավասության դատարանի առջեւ ակցիա անցկացնելու եւ Զարուհի Պետրոսյանի ամուսնու դատավարությանը մասնակցելու համար:

Նշենք, որ Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Յանիս Սարկիսովը ծառայում է ՀՀ Զինված ուժերում, պայմանագրային զինծառայող է եւ շուրջ 5 ամիս է` կալանավորված է:

Երիտասարդ կինը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Նշենք նաեւ, որ Զ. Պետրոյսանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, դիմել է պատկան մարմիներին՝ ստանձնելու երեխայի խնամակալությունը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites