Mar 16, 2011

Ազնավուրը Սարկոզիին կոչ է արել կատարել խոստումը

Մարտի 12-ին մոտ 2000 մարդ հանրահավաք է անցկացրել Ֆրանսիայի Սենատի առջեւ` պահանջելով, որ Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծը: Այն ընդունվել է 2006թ.` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:

«Nouvelles d`Arménie» ամսագրին տված հարցազրույցում աշխարհահառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ափսոսանք է հայտնել, որ նախագահներ Սարկոզին եւ Օբաման չեն պահել իրենց խոստումը: Օբաման չի հնչեցրել «ցեղասպանություն» բառը, իսկ Սարկոզին չի աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին, ինչը խոստացել էր մինչ 2007թ ընտրվելը:

Ազնավուրն ասել է, որ եթե խոստումը չկատարվի, Ֆրանսիայի հայերն այդ մասին կհիշեն 2012թ. հաջորդ նախագահական ընտրություններին: Ի դեպ, ըստ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի, իր ընտրվելուց հետո Սարկոզին 2007թ-ին Թուրքիային հավաստիացրել է, որ հայկական օրինագիծը «կթաղվի Սենատում»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites