Mar 14, 2011

Բժշկականի նոր ռեկտոր Դերենիկ Դումանյանն ազատվո՞ւմ է Գոհար Քյալյանի կադրերից

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, թեեւ ժամանակավորապես է նշանակվել այդ պաշտոնում, սակայն արդեն հասցրել է կադրային փոփոխություններ անել բուհում:

Ըս որոշ աղբյուրների, նա նշանակվելուց անմիջապես հետո փոխել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Դումանյանը նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի մտերիմ ու հավատարիմ ղեկավար Վարդան Վարդազարյանին փոխարինել է իր ղեկավարած այլ հիմնարկի՝ Առողջապահության ինստիտուտի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանով:

Հիշեցնենք, որ վերջինս Առողջապահության ինստիտուտ էր տեղափոխվել ամիսներ առաջ, երբ վարչապետի հանձնարարությամբ կադրային փոփոխություններ եղավ առողջապահության նախարարությունում եւ ի թիվս այլ պաշտոնայնաների ազատվեց նաեւ Գագիկ Սայադյանը:

Ավելի վաղ ասվում էր, որ օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Գոհար Քյալյանը եւ եւս 4 բուհերի ռեկտորներ ազատվել էին աշխատանքից եւ այդ պաշտոններում նշանակվել ռեկտորի պաշտոնակատարներ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites