Mar 17, 2011

Պահանջում են նոր ընտրությունները

«Լեւոն նախագահ» վանկարկումներով եւ ծափերով Հայ ազգային Կոնգրեսի մոտ 60-70 հազար համակիրներ այսօր դիմավորեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին: Հարթակում են` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ մյուսները:

Նախքան հանրահավաքի մեկնարկը հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ճապոնիայի աղետալի երկրաշարժի զոհերի եւ արաբական աշխարհում հանուն իրենց անկախության նահատակվածների հիշատակը:

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա ողջունեց բոլոր հավաքվածներին` վստահեցնելով, որ հաղթանակը շատ մոտ է:

Հանրահավաքին ժամանել են տարբեր մարզերի բնակիչներ` իրենց համայնքների քաղբանտարկյալների պաստառներով: Որոշ պաստառներով նրանք պահանջում նոր ընտրություններ: Այսօրվա հանրահավաքին երիտասարդները մեծ թիվ են կազմում , կան նաեւ բազմաթիվ երեխանները: Մարդիկ հանրահավաքի են եկել բարձր տրամադրությամբ եւ սպասելիքներով:

Հանրահավաքի մասնակիցների շարքերը Մատենադարանի մոտից հասնում են մինչեւ Նաիրի կինոթատրոն: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ որեւէ բախում տեղի չի ունեցել: Այսօր ավելի մեծ թվով ոստիկաններ կան ոչ թե մատենադարանի հարակից տարածքում, այլեւ օպերայի շրջակայքում: Այս պահին Ազատության հրապարկի շուրջ ոստիկանները շղթա են կազմել: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

                                                                                                                                     a1plus.am

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites