Mar 16, 2011

Վարչապետի ճոխ այցելությունը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Բրյուսել, որը երեկ է սկսվել, կազմակերպվել է ամենայն ճոխությամբ, իսկ անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեից:

Պատվիրակությունը կազմված է մոտ 30 հոգուց, որոնցից 10-ը` լրագրողներ` պատասխանատու լրատվամիջոցներից: Այս այցի ֆինանսավորումն ապահովելու վերաբերյալ Տիգրան Սարգսյանի` դեռեւս այս տարվա մարտի 4-ին ստորագրած որոշման համաձայն` պատվիրակությունը Բրուսել է մեկնել եւ մարտի 17-ին այնտեղից կվերադառնա «հատուկ ինքնաթիռի չվերթով»: Թե ընդհանուր որքան կարժենա այս այցը, կպարզվի դրա ավարտից հետո: Սակայն այն խորհրդանշական է պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի ուշացումների եւ մասնակի վճարումների, ՀՀ քաղաքացիների` արդեն պաշտոնապես ընդունված սոցիալական ծանր կացության ֆոնին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites