Mar 16, 2011

65-ամյա կինը սպառնում է ինքնահրկիզվել Ազատության հրապարակում

Այս պահին Ազատության հրապարակում 65-ամյա մի կին սպառնում է ինքնահրկիզվել: Ինչպես Ազատության հրապարակից հայտնում են ներկաները, կինը բենզինի շիշը եւ կրակայրիչը ձեռքին սպառնում է այրել իրեն, եթե ոստիկանները մոտենան իրեն: Դեպքի վայրում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ կան, սակայն նրանք խուսափում են կտրուկ գործողություններ անել:

Պարզվել է, որ բողոքի նման քայլի գնացող կինը Երեւանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, ով բողոքում է Հայաստանի դատախազության ապօրինությունից: 2007թ. նա փորձել է Հարավ-Արեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայան դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites