Mar 14, 2011

«Կոնվերս բանկը» հատուկ կանանց համար քարտ է թողարկել

Կանանց տոների կապակցությամբ «Կոնվերս բանկը» թողարկել է հատուկ կանանց համար նախատեսված Master card WOMAN`S CARD։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին հայտարարեցին «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը եւ Master card միջազգային վճարահաշվային համակարգի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմսը։

Ըստ Տ. Դավթյանի՝ քարտն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում, եւ հնարավորություն կտա քարտապաններին՝ մոտ 160 առեւտրային կետերում, գեղեցկության սրահներում եւ բժշկական կենտրոններում օգտվել հատուկ զեղչերից։

Տ. Դավթյանի տեղեկացմամբ՝ այս քարտի թողարկման առաջնահերթ նպատակը ոչ թե ռեսուրսներ ներգրավելն է, այլ շուկայում նոր պրոդուկտով ներկայանալը եւ կանանց հաճելի անակնկալ մատուցելը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites