Mar 12, 2011

«Լուսակերտի» դեմ վարչական վարույթ են սկսել

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է ձվի շուկայում իրականացվող ուսումնասիրությունը:

Հիշեցնենք, 2010թ-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետեւանքով Հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամփոփելով կարատված ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքները, հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ նկատմամբ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites