Mar 14, 2011

Ինքնասպան երիտասարդի ընկերուհին եւս ինքնասպանություն է գործել

Երեւանի Արաբկիրի շրջանի շտապ օգնության ենթակայանից մարտի 12-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկում երիտասարդ աղջկա դիակ կա։ Այս մասին հայտնել է Ոստիկանության հասարակայնության կապերի հետ բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նրա խոսքով, դեպքի վայր է մեկնել Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ քննչական խումբը։ Դատափորձաքննությունը պարզել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Նախնական տվյալներով, աղջիկն ինքնասպան է եղել մեծ քանակի դեղահաբեր ընդունելու հետեւանքով: Պարզվել է, որ ինքնասպանը Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, 20-ամյա Լիա Հակոբյանն է:

Ըստ ականատեսների, Լիա Հակոբյանը նույն օրը՝ մարտի 12-ին, առավոտյան Կիեւյան կամուրջից իրեն ցած նետած եւ մահացած 22-ամյա Միքայել Վասիլյանի ընկերուհին էր:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites