Mar 14, 2011

Ալիկ Սարգսյանը ճանապարհ չի փակել

Երբ լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվել են հանրահավաքների մասնակիցների նկատմամբ գործադրվող ճնշումներով եւ այն փաստով, որ ընդդիմության ակտիվիստներին ոստիկանություն են կանչում ու հրահանգում չմասնակցել հանրահավաքին, Ալիկ Սարգսյանն ասել է. «Ես չգիտեմ ում են կանչել, խնդրում եմ թող դիմի գրավոր ինձ, որ իրենց կանչել են եւ արգելել հանրահավաք գալու:

Եթե մարդիկ չեն գալիս ու պիտի արդարանան, որ ոստիկանությունից իբր զգուշացրել են, որ հանրահավաքի չգնաք, զգուշացնում եմ՝ էդպիսի բան չկա: Դե կներեք, եթե շատ մարդ ա լինում, կապեք ոստիկանության հետ, եթե քիչ ա լինում՝ էլի՞ կապես ոստիկանության հետ»: Ինչ վերաբերում է հանրահավաքների ժամանակ ճանապարհները փակելուն, սա եւս հերքել է. «Մարզերի ճանապարհները փակ չի եղել, եթե տեսանյութ ունեք, տրամադրեք ինձ»: Լրագրողի դիտարկմանը, թե այդ օրը ինքը մեծ դժվարությամբ է Էջմիածնից Երեւան հասել, Սարգսյանը հավատացրել է. «Ես էդպիսի հանձնարարություն որեւիցե մեկին չեմ տվել»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites