Mar 23, 2011

Հայ ազգային կոնգրեսը հույսեր է կապում Սերժ Սարգսյանի պրագմատիզմի հետ

Եթե Հայ ազգային կոնգրեսին հաջողվի փողոց դուրս բերել 200 հազար մարդ, Սերժ Սարգսյանը պարզապես կդիմի փախուստի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե ի՞նչ երաշխիք ունի, որ Սերժ Սարգսյանը կդիմի հենց այդ քայլին, Զուրաբյանը պատասխանեց. «Այդ երաշխիքը Սերժ Սարգսյանի պրագմատիզմն է»: Ճշտող հարցին, թե 2008 թվականի փետրվարի 26-ին նույնպես Համաժողովրդական շարժումը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց, սակայն իշխող վարչակազմը հրաժարական չտվեց եւ չփախավ, ՀԱԿ համակարգողն արձագանքեց, թե իրավիճակն այն ժամանակ եւ այժմ բոլորովին այլ է:

«2008-ին ռեժիմը շատ հզոր էր, ուժային կառույցները կուռ էին, երկիրը քիչ թե շատ տանելի տնտեսական պայմաններում էր, թեեւ այսօր առկա արատավոր համակարգը կրկին գործում էր, տրանսֆերտները շատ էին, երկիրը սոցիալական առումով գտնվում էր շատ ավելի ապահով վիճակում: Ընդդիմությունը նոր էր կազմավորվել, այսօրվա համախմբվածությունն ու ինստիտուցիոնալությունը չկար, այսինքն, իրավիճակը շատ տարբեր է նրանից, ինչ մենք այսօր ունենք»,-նկատեց Զուրաբյանը:

Նա նաեւ հավելեց, որ թվարկվածներին պետք է գումարել նաեւ այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը զուրկ էր պրագմատիզմից, նա պատրաստ էր Լիբիայի նախագահ Քադաֆիի բախտին արժանանալ, միայն թե չգնար քաղաքական լուծումների:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites