Mar 23, 2011

Ռիչարդն էլ լքեց Րաֆֆիին

Այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի Ռիչարդ Գիրակոյան հեռանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից, որի տնօրենն էր հանդիսանում, և հիմնելու է սեփական կենտրոնը:

Առաջին հայացքից բավականին սովորական թվացող այս հայտարարությունը, երբ որևէ հայտնի փորձագետ հեռանում է որևէ կազմակերպությունից և սկսում աշխատել այլ կազմակերպությունում, որոշ մտածելու տեղիք է տալիս սակայն: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Ժառանգություն կուսակցության կազմակերպություններից էր, և Ռիչարդ Գիրակոսյանի այս քայլը որոշ ենթադրություններ է առաջ բերում:

Ըստ երևույթին, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտից սկսվում է լուրջ արտահոսք ամենատարբեր ձևերով, ինչը, գուցե, կապված է մոտեցող ընտրությունների և այդ ֆոնին Ժառանգություն կուսակցության վարկանիշի կտրուկ անկման հետ: Այս առումով, բավական է միայն նայել մարտի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի և նույն օրը ժամը 5-ին Ժառանգության 6 պատգամավորների ելույթների ժամանակ հավաքված մարդկանց քանակին` այս ամենը նկատելու համար: Ի վերջո, խոսքը գնում է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից մեկի մասին:

Իսկ հիմա էլ Ռիչարդ Գիրակոսյանը, որը Հայաստանի մասշտաբներով բավականին հայտնի փորձագետ է համարվում, լքում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ երևույթին, վերջին իրադարձությունները, կապված Րաֆֆիի հացադուլի հետ, վերջնական արդյունքում ավելի շատ վնասում են նրան, քան որևէ օգուտ բերում, ինչին միտված էր այդ հացադուլը: Եվ այնպիս տպավորություն է առաջանում, որ Ժառանգություն կուսակցությունում այսօր, բացի խմբակցության 6 պատգամավորներից և տարածքային կազմակերպությունների մի քանի ղեկավարներից, որևէ մեկը չկա:

Թերևս սա գիտակցելով է Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում հացադուլը, ինքն էլ իմանալով, որ դա ոչ մի արդյունքի չի բերելու: Բայց, ինչպես ցույց է տալիս Ռիչարդ Կիրակոսյանի որոշումը, դա ամենևին չի կասեցնում Ժառանգության վերջին ռեսուրսների արտահոսքը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites