Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Apr 30, 2011

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ: Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հաջորդ...

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ: Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը...

Բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի. Նա խոստանում է միչեւ աշուն խնայել համալսարանի կադրերին

Քիչ առաջ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին փոխնախարար Դերենիկ Դումանյանը: Նա մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար էր: Փակ գաղտնի քվեարկությամբ Դումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 31, դեմ` 1 հոգի: Ուշագրավ է, որ ընտրությանը նախորդած ելույթների ժամանակ Դումանյանի թեկնածությանը դեմ արտահայտվող չեղավ: Նորընտիր ռեկտորը ընտրությունից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ «մինչեւ աշուն որեւէ լուրջ կադրային փոփոխություն չի լինի»: «Եթե որեւէ մեկը չցանկանա աշխատել, ես նրան չեմ պահի»,- ասաց Դերենիկ Դումանյանը` հավելելով, որ պաշտոնը ստանձնում է աշխատանքային բարձր տրամադրությամբ: Ի...

Հայ լինելը ամոթ չէ, սակայն ես հայ չեմ. Թուրք կուսակցապետ

Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» CHP կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից կրկին հետաքրքրվել են նրա հայկական արմատներով։ Թուրքական CNNturk-ի եթերում թուրք կուսակցապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերվել է նրա մոր հայ լինելու մասին լուրերին։ Նա շեշտել է, որ Թուրքիայում կա հայկական հարց, որի համար փորձում են իրեն հայ ներկայացնել։ «Հայ լինելը ամոթ չէ, սակայն հայ չեմ»,- նշել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ այսուհետ իր հայկական արմատների մասին գրող լրատվամիջոցների դեմ լուրջ պայքար է մղելու։ Նշենք, որ 2 ամիս առաջ Թուրքիայի խորհրդարանում բոլոր պատգամավորներին բաժանվել է «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի...

Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս իրեն պատժելու փորձ չանել. «Ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»

Հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է նախօրեին Facebook սոցիալական ցանցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի`այսուհետ պահումներ են արվելու այն պատգամավորների աշխատավարձերից, որոնք անհարգելի պատճառով բացակայում են ԱԺ նիստերից: «Փողից կտրելու» տարբերակով բացակա պատգամավորներին պատժելու նախաձեռնության առնչությամբ, ԱԺ նիստերից գրեթե միշտ բացակայող Ռուբեն Հայրապետյանը ասաց, որ ինքը «Facebook չի կարդում» եւ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը ծանոթ չէ: «Եթե խոսքը վերաբերում է պատժելուն, ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել: Ընդհանրապես խորհուրդ չեմ տա, քանի որ ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»:...

Apr 29, 2011

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է պաշտոնից

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: ԿԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի...

Սերգո Կարապետյանը դեռ մնում է չգերազանցված

Այսօր մամուլով հրապարակվել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր հրահանգը, որը իրենից ներկայացնում է ներքին վարքաբանության, միջանձնային փոխհարաբերությունների, դիմելաձևերի վերաբերյալ հստակ կանոններ: Եվ այսպես, համաձայն նախարարի հրահանգի. 1. “Հարգելի” դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար 2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ 3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։ Թե ինչու նախարարը որոշեց նման հրահանգ արձակել հասկանալի չէ: Թերևս, նրան չեն գոհացրել իր նախորդի օրոք նախարարությունում հաստատված հոռի բարքերը,...

Սերգո Կարապետյանը դեռ մնում է չգերազանցված

Այսօր մամուլով հրապարակվել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր հրահանգը, որը իրենից ներկայացնում է ներքին վարքաբանության, միջանձնային փոխհարաբերությունների, դիմելաձևերի վերաբերյալ հստակ կանոններ: Եվ այսպես, համաձայն նախարարի հրահանգի. 1. “Հարգելի” դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար 2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ 3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։ Թե ինչու նախարարը որոշեց նման հրահանգ արձակել հասկանալի չէ: Թերևս, նրան չեն գոհացրել իր նախորդի օրոք նախարարությունում հաստատված հոռի բարքերը,...

Դարի հարսանիքը

Աշխարհի մեծ մասն այսօր կթնդա ուրախությամբ, ամենուրեք դրոշներ կծածանվեն, քանզի այսօր տեղի կունենա դարի ամենասպասված հարսանիքը' այսօր Վեսթմինսթերյան Աբբայությունում տեղի կունենա Բրիտանիայի արքայազն Ուիլլիամի և Քեյթ Միդելթոնի ամուսնության հանդիսավոր արարողությունը: Ամուսնություն, որն իրենց ներկայությամբ կպատվեն թագավորներ և թագուհիներ, քաղաքական գործիչներ և քահանաներ, նույնիսկ աստղեր' Էլթոն Ջոնից մինչև Դեյվիդ Բեքհեմ: Մոտ 5.000 ոստիկաններ կհսկեն փողոցները: Ավելի քան 8.000 լրագրողներ աշխարհի տարբեր լրատվամիջոցներից կհետևեն իրադարձությանը Լոնդոնո...

«Միցուբիշի-Մոնտերո»-ի կին վարորդը մահացել է

Ապրիլի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Գոհար Յարուլյանի վարած «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով Գ. Յարուլյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կատարվում է քննությո...

Մեր ձյուդոյիստների հաղթանակները Թուրքիայում

Անկարայի ԱՐԵՆԱ մարզապալատում ավարտվեց World Children's Games փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով: 38 կգ քաշային կարգում Չարենցավանցի Է. Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտում դուրս եկավ եզրափակիչ և չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանցի Գ. Հակոբյանը առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտը և արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով: Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան 50, 55,...

Ադրբեջանցիները կրկին հայ զինվոր են սպանել

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ զինվոր է վիրավորվել։ Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից, ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում, գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում ...

Երաժիշտը մահացել է հենց բեմում

Երեւանում այսօր` ապրիլի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Արամ Խաչատրյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնի է այդ ժամանակ պետք է Օպերայում տեղի ունենար Պարի պետական անսամբլի համերգը, սակայն համերգից առաջ պարապմունքի ժամանակ, դահլիճում, բեմի վրա հանկարծամահ է եղել 61-ամյա Համլետ Մուրադյանը: Նա պարի պետական անսամբլի ակորդեոնիստն էր: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հրավիրել են դատական բժշկին եւ քննիչին: Նախնական զննությամբ դիակ վրա բնության հետքեր չկ...

Apr 28, 2011

Հերթը հասավ Զախարյանին …

“Կապիտալ” թերթը իր հրապարակման մեջ գրում է, որ Հայաստանի կադաստրի բնագավառում ծաղկում է կոռուպցիան, և բացահայտում է նման` ամենից տարածված դեպքերը և օրինակները: Իսկ վերջում, ընդհանրացնելով բոլոր օրինակները, ներկայացնում է անցած տարվա կադաստրի կոռուպցիոն արդյուքների ամփոփումը, որը, ըստ թերթի, ամենահամեստ հաշվարկներով կազմում է 2,5 միլիարդ դրամ: Կադաստրում կոռուպցիան միշտ եղել է: Սակայն, թե ինչու հենց հիմա որոշեցին նշել կադաստրում առկա կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորուները, միանագամայն հասկանալի է: Բավական է միայն հիշել վերջերս Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հայտարարված նոր պայքարը մի շարք` լուրջ կոռուպցիոն ռիսկեր...

Նախկին «Միսս Ռուսաստանին» Նյու Յորքում բռնել են գողություն կատարելիս

Ներկայում ԱՄՆ-ում բնակվող նախկին «Միսս Ռուսաստան» Աննա Մալովային բռնել են նյույորքյան խանութներից մեկում գողություն կատարելիս։ Ինչպես գրել է New York Post պարբերականը, նախկին գեղեցկուհին փորձել է խանութից դուրս բերել Strawberry ապրանքանիշի հագուստ ու մի քանի զույգ կոշիկ։ Մալովային տեղի ոստիկանները բռնել են գողացած հագուստը խանութից դուրս բերելիս։ Նրան մեղադրում են մանր գողություն կատարելու և գողոնը յուրացնելու մեջ։ Կինը դատարանի առջև կկանգնի մայիսի 24-ին։ Սա 38-ամյա գեղեցկուհուն առաջադրված առաջին մեղադրանքը չէ։ Մոտ երկու շաբաթ առաջ նա բռնվել էր հանցանքի վայրում, երբ փորձել էր կեղծելով լրացնել բժշկի դեղատոմսեր։ 2010թ. մայիսին Մալովան ձերբակալվել...

Հովիկ Աբրահամյանը կկրճատի բացակայող պատգամավորների աշխատավարձը

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հաճախ է արծարծվում Ազգային ժողովի նիստերից որոշ պատգամավորների բացակայության հարցը, ինչի կապակցությամբ լրագրողները ինձ ևս դիմում են»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Նշեմ, որ բազմիցս, թե´ Ազգային ժողովի լիագումար նիստերի և թե´ բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից և Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը: Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել...

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա ներկայացրել մի քանի նկատառումներ: «Նկատառում առաջին՝ ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, սակայն, քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ։ Կանխատեսելով...

E-mail-ը եւ SMS-ը շուտով կանհետանան

TalkTalk պրովայդերը հետազոտություն է կատարել ինտերնետ օգտագործողների շրջանում: Հարցմանը մասնակցած երիտասարդներից միայն կեսն է հայտարարել, որ էլեկտրոնային փոստն իրենց համար հաղորդակցության նախընտրելի տեսակն է: Էլեկտրոնային փոստի վախճանն, ըստ փորձագետների, կապպված է նաեւ նրա հետ, որ ինտերնետ օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը երեխաներ են, դեռահասներ, նաեւ հասուն մարդիկ, բայց ոչ` ծերեր: Նրանք չեն ուզում սպասել, թե երբ տեղ կհասնի իրենց ուղարկած տեղեկությունը, իսկ հետո էլ, թե երբ պատասխան կստանան եւ դեռ դրա համար գումար ծախսել: Նրանք ուզում են ամեն ինչ եւ հիմա: Էլ. Փոստը արդեն օգտագործում են համեմատաբար տարիքով մարդիկ, ում համար բջջային կապի...

Էմմին հրավերի դեպքում համերգներով հանդես կգա նաեւ Ադրբեջանում

ն«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմին դեմ չէ մրցույթի շրջանակներում համերգներով եւ փրոմոտուրերով հանդես գալ նաեւ Ադրբեջանում, եթե այդ երկրից, իհարկե, համապատասխան հրավեր ստանա։ Այս մասին հայտնեց ինքը՝ երգչուհին՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա Պրավդա-Ուկրաինա»-ի հրապարակմանը, որում «Եվրատեսիլ-2011»-ի ադրբեջանցի մասնակիցներ Էլը (Էլդար Գասիմով) եւ Նիկկին (Նիգյար Ջամալ), պատասխանելով հարցին, կայցելեի՞ն արդյոք Երեւան, եթե մրցույթը կայանար Հայաստանում, պատասխանել են. «Մենք միշտ էլ հրավերների ենք սպասում բոլոր երկրներից: Երաժշտությունը, մշակույթը ազգության հարց չեն: Մենք ուրախ կլինենք մասնակցել համերգների ամենուրեք»: Երգչուհու խոսքով, երաժշտությունը...

«Ազգ». Ադրբեջանցիների հերթական զավեշտը. Հայերին մեղադրում են Աստվածաշունչը կեղծելու մեջ

Թերթը գրում է, որ Օրերս Իլհամ Ալիեւն այցելել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիա եւ տվել այսպիսի հստակ հանձնարարական. «Ադրբեջանական գիտությունը պետք է զարգանա եւ ծառայի ադրբեջանական պետության շահերին»: «Դա բավական էր, որ ոմն Աբաս Իսմայիլով հանդես գա «Արարատ լեռան առասպելը կամ Ուրարտուի ժառանգության հանդեպ իրավունքների մասին» հոդվածով: Ադրբեջանական «պատմագիտության հայտնագործություններով» ոչ ոքի այսօր չես զարմացնի: Փառք աստծո, որ աշխարհում կան ընդունված տեսակետներ: Ամենաարտառոցն այն է, որ ադրբեջանցի հեղինակն իրեն թույլ է տվել «մեկնաբանել» Աստվածաշունչը: «Աստվածաշնչյան տեքստի վերլուծությունն անառարկելիորեն վկայում է, որ Նոյի գերդաստանի եւ ջրհեղեղից...

Apr 27, 2011

ՀՀԿ-ն փակել է դռները Իջևանի քաղաքապետի առաջ

Երեկ, մամուլում տեղեկություն էր տարածվել այն մաին, որ Իջևանի քաղաքապետ Վարուժան Վարդանյանը ամեն ինչ անում է` մոտակա ժամանակում Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար: Սակայն, որքան էլ զարմանալի լինի, կուսակցության տարածքային կառույցի ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել այդ քայլին: Իսկ պատճառը մեկնաբանվել է շատ հստակ. առջևում ընտրություններ են, և Իջևանի քաղաքապետը պարզապես ցանկանումէ վերընտրվել այդ պաշտոնում: Ամեն ինչ պարզ դարձավ: Փաստորեն, կրկին անցնում ենք նույն ճանապարհով, երբ ընտրությունների ընթացքը և վերջնական արդյուքնները պետք է որոշեն ոչ թե թեկնածուի ծրագիրը, վարկանիշը կամ քաղաքապետ աշխատած տարիներին կատարած գործն ու...

Եվրամիությունը հանդես է գալիս Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման դեմ

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման մեկնարկի կապակցությամբ: «Դեռևս շինարարության փուլում գտնվող հուշարձանի ապամոնտաժումը բաց ցենզուրա է` ուղղված արվեստի ստեղծագործություններին: Դա շատ տագնապալից փաստ է»,- ասել է Եվրախորհրդարանի ԵՄ-Թուրքիա հանձնաժողովի համանախագահ Էլեն Ֆլոթրը, գրում է Hurriyet-ը: Ներկայումս հուշարձանի ապամոնտաժումը շարունակվում է: Շինարարներն արդեն «գլխատել են» ֆիգուրներից մեկը: Հուշարձանի ապամոնտաժման նախաձեռնողը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը 2011 թվականի հունվարին Կարս կատարած այցի ժամանակ հուշարձանը «անճոռնի և հրեշավոր» է անվան...

Կոնգրեսի քաղաքական կամքը չբավարարեց Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդներ Նենսի Փելոսին և Սթենի Հոյերը հանդես են եկել հայտարարությամբ, որում բացատրել են, թե ինչու քվեարկության չեն առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը 111 Կոնգրեսի աշխատանքի ժամանակ: Կոնգրեսականները, մասնավորապես, հայտարարել են, որ բանաձևի ընդունման համար պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը: «Մենք գնահատում ենք Նենսի Փելոսիի և Սթենի Հոյերի վաղեմի բարեկամությունը հայ համայնքի հետ և մեր երախտագիտությունը հայտնում անցյալում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը նրանց աջակցության համար: Սակայն մենք չենք կիսում Փելոսիի և Հոյերի տեսակետն այն...

Վթարի ենթարկված աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի

Ապրիլի 27-ին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի, այդ մասին  հայտնել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Ապրիլի 26-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծանրորդուհուն են այցելել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: «Նրանք խորհրդակցել են բժիշկների հետ: Ծառուկյանը խնդրել է բժիշկներին իրազեկել իրեն հետագա գործողությունների անհրաժեշտության մասին վերջնական որոշում կայացնելուն պես: Նա խոստացել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՕԿ-ը Նազիկ Ավդալյանին բուժման կգործուղի...

Եղիսաբեթ Երկրորդ. Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը

Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Աշխատանքի նախարար Դեննիս Մաքշեյնը նշել է, որ ընդունելություններից մեկի ժամանակ թագուհին ասել է, թե Եվրամիությունը 28 երկիր է միավորում: «Երբ ներկաները հարցրել են, արդյոք նա 28-րդ երկրի տակ նկատի ունի Թուրքիային, քանի որ ԵՄ-ում 27 երկիր է միավորված, Եղիսաբեթ Երկրորդը պատասխանել է. «Ոչ, մենք դեռ երկար ժամանակ չենք ցանկանա տեսնել Թուրքիային ԵՄ-ում»: Մաքշտեյնը հավելել է, որ խոսակցություններն այն մասին, թե թագուհին քաղաքականությունից դուրս է, ընդամենը առասպել է, նա շատ է հետաքրքրվում քաղաքական գործընթացներով,...

Հայաստանում բացվել է խոշոր տրամաչափի խողովակների արտադրության առաջին գործարանը Հարավային Կովկասում

Ապրիլի 27-ին Հայաստանի Արմավիրի մարզի Մերձավան գյուղում բացվեց խոշոր տրամաչափի խողովակների արտադրության` «Պոլիմեր Տրուբ» ԲԲԸ առաջին գործարանը Հարավային Կովկասում: Ինչպես բացմանը լրագրողներին է հայտնել գործարանի տնօրեն Արշակ Նալբանդյանը, գործարանի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1990 թվականից ի վեր Հայաստանում խոշոր տրամաչափի խողովակներ չեն ներկրվել, և առկա պաշարները սպառվել են: Նրա խոսքով, շուկայում ընկերության հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը տարեկան 80-120կմ խոշոր տրամաչափի խողովակի կարիք է ունենում: Նա ընդգծել է, որ «Պոլիմեր Տրուբ» ԲԲԸ-ն պատրաստ է լիովին բավարարել այդ պահանջարկը: Նալբանդյանը հաղորդել է, որ հումքը...

Քաջարանում պայթյունի արդյունքում մարդ է զոհվել, մի քանի հոգի վիրավորվել են

Ապրիլի 26-ին՝ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ՛՛Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՛՛ ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների ՛՛Վահրամ և Նորայր՛՛ ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների ժամանակ` դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղում զոհվել է 1984թ.-ին ծնված Իսահակ Մայիլյանը, իսկ 1986թ.-ին ծնված Զորի Բաբայանը, 1988թ.-ին ծնված Էրիկ Գասպարյանը և 1950թ.-ին ծնված Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի հիվանդանոց: Տ.Շահբազյանի...

Ֆեյսբուքում պայքարում են Երևանի մետրոյի ուղեվարձի հնարավոր թանկացման դեմ

Ֆեյսբուք ինտերնետային սոցիալական կայքէջում նոր ակցիա է սկսվել Երևանի մետրոյում գների հնարավոր թանկացման դեմ: Արշավը ներկայացված է օնլայն միջոցառման ձևաչափով, որը կրում է «Ոչ մետրոյի թանկացմանը» խորագիրը: Միջոցառման մասնակիցները ապրիլի 26-ին իրենց բողոքն էին հայտնում, միջոցառման «պատին» մեկնաբանությունների և քննարկումների միջոցով դեմ արտահայտվելով մետրոյի ուղեվարձի հնարավոր թանկացմանը` 50-ից 100 դրամի: Ինչպես հաղորդեց միջոցառման կազմակերպիչ Վարդան Պողոսյանը, ապագայում սպասվում են նաև հրապարակային ակցիաներ, և վիրտուալ տարբերակը միայն սկիզբն...

Apr 26, 2011

Պատրաստ է մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմը. Այն ուղարկվելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ այլ պաշտոնյաների

«Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին, կարող է օգնել ու ճանապարհ ցույց տալ մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարեց նշված ֆիլմի սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: 124 րոպես տեւողությամբ ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը, խորհրդատուն` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը: Ֆիլմը բաղկացած է երկու մասից. առաջին մասը ներկայացնում է 2007թ. սեպտեմբերից մինչեւ 2008 մարտի 1-ը ընկած ժամանակահատվածը: Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն մարտմեկյան իրադարձությունների եւ դրանց չբացահայտման մասին: Տիգրան Պասկեւիչյանի խոսքով`...

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սրճարանի տեր` Փարիզում

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սրճարան է ձեռք բերել Փարիզում, և այն էլ` Շանզելիզե փողոցի վրա: Յուրաքանչյուր մարդ գիտի, որ Շանզելիզե փողոցը Փարիզի ամենից հայտնի փողոցներից մեկն է, և այնտեղ սրճարան ունենալը բավականին թանկ հաճույք պետք է լինի: Այնինչ, խոսքը գնում է ոչ թե ինչ-որ հայտնի գործարարի մասին, այլ բարձր պաշտոնյայի, որի գլխավոր խնդիրն է ապահովել հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե: Ըստ թերթի հրապարակման, Գագիկ Խաչատրյանը զգում է, որ ՊԵԿ նախագահի պաշտոնին երկար չի դիմանա, և իրեն, ի վերջո, նույնպես պաշտոնանկ են անելու: Այդ իսկ պատճառով սույն պաշտոնյան արդեն իսկ փորձում է հնարավորինս շատ օգուտ ստանալ...

Նազիկ Ավդալյանը վթարի է ենթարկվել

Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի է ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վնասվածք է ստացել ողնաշարի հատվածում: Նազիկ Ավդալյանին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղից տեղափոխելու են Երեւ...

Ինչո՞ւ է Apple-ը լրտեսում

Ինչո՞ւ է Apple-ը հետևում իր հաճախորդներին. այս խնդիրը շատ է մտահոգել ԱՄՆ Մինեսոտա նահանգի սենատոր Էլ Ֆրանկենին, և նա բաց նամակ է գրել Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսին: Հիշեցնենք, որ օրերս «Guardian»-ը գրել էր, որ ՏՏ մասնագետներ Փիթ Ուարդենը և Ալասդեր Ալեննը Սան Ֆրանցիսկոյում կայացած «Where 2.0» ՏՏ համաժողովի ժամանակ հանդես էին եկել սենսացիոն հայտարարությամբ այն մասին, որ 3G ապահովող iPhone սմարթֆոնն ու iPad պլանշետն ամեն օր ֆիքսում են օգտագործողների գտնվելու վայրն ու պահպանում ինֆորմացիան գաղտնի ֆայլում: «Ինչո՞ւ է Apple-ը հավաքում այդ գաղտնի տվյալները, ինչ պատճառներով է Apple-ը սկսել հետևել իր հաճախորդներին, Նոութբուքերում նո՞ւյնպես հավաքվում են...

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-28-ը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում` Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Փարիզի քաղաքապետ, ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի, Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի հետ, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության...

Մոսկվայում ապրիլի 24-ին ձերբակալել են հայկական դրոշներ թափահարող հայ երիտասարդների

Մոսկվայում ապրիլի 24-ին ձերբակալվել են մի քանի հայեր չարտոնված ակցիաներ անցկացնելու համար: Մեկին ձերբակալել են Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Մոսկվայի մարզի 40-ամյա հայ բնակիչը իր մեքենայի վրա Հայաստանի դրոշն էր ամրացրել եւ գրառումներ` «Հավերժ հիշատակ անմեղ զոհերին» եւ «Թուրքիայի գլխին անեծք է կախված» բովանդակությամբ: Նրան պատասխանատվության չեն ենթարկել: Մի քանի հայերի ձերբակալել են երթեւեկության կանոնները խախտելու համար: Բացի այդ, ոստիկանության բաժին են տարվել չորս անչափահաս հայեր, որոնք դուրս է եկել մեքենայի պատուհաններից եւ հայկական դրոշներ էին թափահարում: Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում էր ողբերգական տարելիցը` Հայոց ցեղասպանության...

Լրագրողին ծեծի ենթարկած Արկադի Անդրեասյանի նկատմամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը...

Իսկ դու' գրանցվե՞լ ես Ֆեյսբուքում…

Ֆեյսբուքը նաև Հայաստանում կամաց-կամաց սկսում է դառնալ որոշիչ գործոն քաղաքականաության մեջ: Բանը նրանում է, որ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ սկսում են իրենց անձնական հաշիվները բացել Ֆեյսբուքւոմ: Թե ինչով է պայամանվորված նման «ֆեյսբուքացավը» հատկապես հայ քաղաքական գործիչների մոտ, դեռևս հայտնի չէ: Իհարկե, միշտ կա սեփական քաղաքական PR-ը անելու խնդիրը, և նրանցից շատերի կարծիքով, Ֆեյսբուքում ընդգրկվելը, ըստ էության, PR ակցիա է: Սա է պատճառը, որ Ֆեյսբուքում են հայտնվել այնպիսի գործիչներ, որոնց դեպքում դա փոքր-ինչ տարօրինակ և անհավատալի քայլ է, մանավանդ, որ սույն անձինք առայսօր չեն էլ մտածել իրենց կերպարի բարելավման, ժողովրդի մոտ դրական իմիջ ստեղծելու...

Իսկ դու' գրանցվե՞լ ես Ֆեյսբուքում…

Ֆեյսբուքը նաև Հայաստանում կամաց-կամաց սկսում է դառնալ որոշիչ գործոն քաղաքականաության մեջ: Բանը նրանում է, որ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ սկսում են իրենց անձնական հաշիվները բացել Ֆեյսբուքւոմ: Թե ինչով է պայամանվորված նման «ֆեյսբուքացավը» հատկապես հայ քաղաքական գործիչների մոտ, դեռևս հայտնի չէ: Իհարկե, միշտ կա սեփական քաղաքական PR-ը անելու խնդիրը, և նրանցից շատերի կարծիքով, Ֆեյսբուքում ընդգրկվելը, ըստ էության, PR ակցիա է: Սա է պատճառը, որ Ֆեյսբուքում են հայտնվել այնպիսի գործիչներ, որոնց դեպքում դա փոքր-ինչ տարօրինակ և անհավատալի քայլ է, մանավանդ, որ սույն անձինք առայսօր չեն էլ մտածել իրենց կերպարի բարելավման, ժողովրդի մոտ դրական իմիջ ստեղծելու...

ՀԱԿ-ը փոխել է վերաբերմունքը ԱՊՊԱ-ի նկատմամբ. այն պետք է ոչ թե վերացնել, այլ էժանացնել

Պարտադիր ավտոապահովագրական վճարները պետք է կազմեին 10,5 հազ. դրամ, սակայն իրականում վճարվում է 36 հազ. դրամ։ Այդ մասին նշված է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքի նախօրեին բնակչությանը բաժանվող թռուցիկների մեջ։ ԱՊՊԱ-ն եւ տեխզննումն այդ թռուցիկներում բնորոշվել են որպես «խաբեություն», բնակչությանը կողոպտելու միջոց։ Ըստ ՀԱԿ-ի ներկայացրած հաշվարկների՝ ԱՊՊԱ-ի ապահովագրավճարը պետք է կազմեր առավելագույն ապահովագրական վճարումների 1/1000-րդ մասը։ Իսկ առավելագույն ապահովագրական վճարումները կազմում են 10,5 մլն դրամ (1,5 մլն դրամ+9 մլն դրամ)։ Թռուցիկում նշված է նաեւ, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 3-4 անգամ...

«Առավոտ». Ընդունելության քննության թեստերն այս տարի հեշտացվել են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ինչպես եւ ակնկալվում էր, այդ տարի դիմորդները սակավաթիվ են` հայտագրման առաջին փուլում` ընդամենը 1209: Պատճառը հայտնի է բոլորին` շրջանավարտներ չկան եւ քննություններն էլ անցկացվելու են նախորդ տարվա շրջանավարտների համար: Նա տեղեկացրել է, որ, օրինակ, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, որ սովորաբար ամենախոշորամասշտաբն է, այս տարի կմասնակցի ընդամենը 609 հոգի, անցյալ տարվա 11 162-ի փոխարեն: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 544 շրջանավարտ, նախորդ տարվա 9 290-ի փոխարեն եւ այսպես շարունակ: Իսպաներենից էլ քննություն է հանձնելու ընդամենը մեկ հոգի,...

Թուրքիայում ապրիլի 24-ին հայազգի զինվորական է սպանվել

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սեւակ Շահին Բալըքչըն։ Թուրքական մամուլում նշվում է, թե իբր նա մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից։ Սեւակի դին տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության, կատավում է հետաքննությ...

Apr 23, 2011

«Հայացք». Փոխոստիկանապետի սպանության գործը նոր շրջադարձ է ընդունում

Շաբաթաթերթը գրում է, որ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է հատուկ քննչական ծառայությունից փետրվարի 22-ին ստացված Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Տվյալ քր. գործի նախաքննության իրականացման համար ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որը կատարում է անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ: Հիշյալ խմբի ղեկավարը ՀԿԳ ավագ քննիչ ՌոմաՍարդարյանն է: Մեզ առայժմ հայտնի չէ, թե Ռ. Սարդարյանն ազգակցական որեւէ կապ ունի՞,արդյոք, Գ. Մհերյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը...

Հանքերը լումաներ են վճարել համայնքներին, բայց այդ կարգը կփոխվի

Հայաստանում հազարավոր հեկտար հողեր դրվել են հանքերի տակ: Առնվազն 480 սուբյեկտ հանք շահագործելու օրինական լիցենզիա ունի: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր հանք միջին հաշվով զբաղեցնում է 50 հա հողատարածք, ստացվում է, որ մոտ 24 հազար հա հող գտնվում է ընդերքօգտագործողների տնօրինության ներքո: Մեծամասամբ դրանք համայնքային հողեր են` արոտավայրեր, չորրորդ կարգի հողեր, անտառապատ տարածքներ: Այսինքն` սրանք այնպիսի հողեր են, որոնց կադաստրային արժեքը մեծ չէ: Որպես կանոն` հանքատերերը համայնքի ղեկավարի կամ հողի այլ սեփականատիրոջ հետ վարձակալության պայմանագիր են կնքում (սովորաբար` 25 տարով) հանքը շահագործելու համար: Սակայն այստեղ ի հայտ են եկել լուրջ հակասություններ...

Երիտասարդ ամերիկացին խելագարվել է spam-ի պատճառով. դա առաջին դեպքն է աշխարհում

ԱՄՆ-ում գրանցվել է spam-ի պատճառով հոգեկան խանգարման առաջին դեպքը: Նյու Յորքի 28-ամյա բնակիչ Ջերեմի Քլենսը բառի բուն իմաստով խելագարվել է փոստարկղում այդ անօգուտ եւ գովազդային նամակների պատճառով: Հիմա նա հոգեբուժարանում է: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ համացանցում spam-ի տարածումն առողջ մարդու մոտ հոգեկան խանգարում է առաջացնում, հաղորդում է Supreme2.Ru-ն: Ջերեմի Քլենսի խոսքով` ինքն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է սոցիալական ցանցերում, եւ spam-ի առկայությունն ամենուր հասցրել է նրան, որ սկսել է փնտրել յուրաքանչյուր հասցեատիրոջ` չխնայելով առողջությունն ու զրկվելով քնից: Երեկոները նա գաղտնի այցելել է իրեն զզվեցրած անձանց տուն եւ կտրել է...

«168 ժամ». Ի՞նչ է մտածում Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելու մասին

«168 ժամ»-ը զրուցել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից: Մամուլում միշտ էլ շրջանառվել է Ձեր անունը՝ թե՛ որպես քաղաքապետի, թե՛ որեպես վարչապետի թեկնածու։ Այդ հրապարակումները որեւէ կերպ չե՞ն ազդել, որպեսզի Դուք մտածեք պետական պաշտոնի անցնելու մասին։ Ոչ, բացարձակապես չեն ազդել։ Մամուլում դեռ շրջանառվում են կարծիքներ, որ Ձեզ կարող են նշանակել վարչապետ։ Դուք Ձեզ վարչապետի պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։ Ոչ։ Չեմ պատկերացնում։ Ընդհանրապես, ինձ՝ որպես պետական ծառայող, չեմ պատկերացնում։ Հիմա քաղաքապետի պաշտոնն ինձ, իրո՛ք, հետաքրքիր է։ Երբ ասում եմ, որ ես քաղաքական գործիչ չեմ, շատերը մտածում են, թե անկեղծ չեմ։...

Արտո Թունջբոյաջյանը թուրքական երգչախմբի հետ համատեղ ալբոմ է թողարկել

Հայազգի հայտնի երաժշիշտ Արտո Թունջբոյաջյանը թուրքական Kardeş Türküler երաժշտախմբի հետ համատեղ երաժշտական ալբոմ է թողարկել։ Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ համատեղ ալբոմը կոչվում է «Երեխան ճիշտ է», որի առաջին երգը սկսվում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Հին աղոթք»-ով։ Ալբոմի մեջ հայտնված երգերի պատմություններում կան թե երեխաների իրական, թե երեւակայական պատմություններ։ Արտո Թունջբոյաջյանը ալբոմի՝ երեխաներին նվիրված լինելու կապակցությամբ նշել է. «6 տարեկանում դպրոց գնացի։ (Արտոն ծնվել եւ մեծացել է Թուրքիայում-խմբ.) Ստիպված էինք Թուրքիայի պատմությունը սովորել։ Հայաստանի պատմությունը չէինք անցնում։ Եւ մեզ սովորեցրած պատմության մեջ շեշտվում...

Արթուր Բաղդասարյանը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի` ԱԱԽ անդամ դառնալը

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Ազգային անվտանգության խորհրդում ընդունվելու մասին որոշումը օրինաչափ է եւ հիմնավոր: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2008-2009 թվականներին ԲՀԿ-ից Ավետ Ադոնցն էր ԱԱԽ անդամ եւ «ոչ մի վատ բան չկա, որ նրան փոխարինում է Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից է»: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը ԱԱԽ անդամ դառնում, արդյոք ԱԱԽ-ն այդպիսով չի՞...

Apr 22, 2011

Դոլարը բորսայում ենթարկվել է նոկդաունի

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարը երրորդ օրն է՝ շարունակում է սրընթաց արժեզրկվել դրամի նկատմամբ։ Այսօր՝ ապրիլի 22-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373,75 դրամ՝ նախորդ օրվա 375 դրամի համեմատ։ Այսպիսով՝ դոլարը կորցրել է 1,25 կետ կամ 0,33 տոկոս։ Առեւտրային նստաշրջանի սկզբում դոլարն առաջարկվել է 374,25 դրամով, սակայն գնորդներ չի գտել, ինչի հետեւանքով կորցրել է գնի մեջ։ Ընդհանուր առմամբ, վաճառվել է 2,45 մլն դոլար։ Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերն անմիջապես նվազեցրել են դոլարի առքի փոխարժեքը, ինչը չի կարելի ասել վաճառքի փոխարժեքի մասին։ Ժամը 16։00-ի դրությամբ՝ կանխիկ դոլարը բանկերի կողմից գնվում է առավելագույնը 373 դրամով,...

Իրանում շուն ունեցողներին բանտարկելու են. շները չեն համապատասխանում մահմեդական կրոնին

Իրանում ոստիկանությունը ձերբակալում է շուն պահողներին: Ըստ իշխանությունների, այդ կենդանիները չեն համապատասխանում մահմեդական կրոնին: Այդ երկրում պարբերաբար որսում են շներին: Ոստիկանները բազմիցս տերերի ձեռքից հենց փողոցում առգրավել են շներին: Ինչպես հաղորդում են պետական լրատվամիջոցները, պատճառն այն է, որ «շները հիվանդություններ են տարածում»: Թեհրանի խորհրդարանում օրենք է ներկայացվել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում տանը շուն պահողների համար: Իսլամում շները ոչ մաքուր կենդանիներ են համարվո...

Վրաստանում բռնաբարվել եւ սպանվել է 72-ամյա մի կին

Արեւելյան Վրաստանի Կախեթիի Գուրջաանսկի շրջանի գյուղերից մեկում 72-ամյա Թինա Զուլիաշվիլին հայտնաբերվել է սեփական տանը սպանված: Տեղի բնակիչների խոսքով, երբ կնոջ դիակը հայտնաբերվել է, պարզվել է` նա մերկ է եղել, ձեռքերը եղել են մեջքի հետեւում կապված, իսկ գլխի վրա եղել են հարվածների հետքեր: Ենթադրվում է, որ կինը բռնաբարվել է: Տեղի բնակիչներն այժմ վախենում են, որ գուցե գյուղում մոլագար է հայտնվել: Նրանք համոզված են, որ կնոջը սպանել են ոչ թալանելու նպատակով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությու...

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը մասնակցել են ԼՂՀ բանակի զորավարժություններին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 22-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է ԼՂՀ զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը: Զորավարժություններին ներկա է եղել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությա...

Ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում է

Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանն այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն: Այդ մասին հայտնում է  նրա բժիշկ Սահակ Սարիբեկյանը: Ծանրամարտիկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկի խոսքով`Յուրի Վարդանյանը տարել է ծանր վիրահատություն, բայց կոմայի մեջ չէ: Իսկ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ասաց, որ Յուրի Վարդանյանը հետվիրահատական շրջանում է: Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին,...

Pages 381234 »

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites