Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Mar 31, 2011

Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական կյանքում չի տեսնում

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական գործիչ չի համարում, այլ ուղղակի քաղաքային տնտեսության այսօրվա կառավարիչն է, ուստի իրեն քաղաքական կյանքում չի տեսնում: Այսօր` մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե նա մոտ ժամանակներս Հայաստանի վարչապետ է նշանակվելու։ Հարցին, թե ո՞րն է քաղաքապետ եղած ընթացքում իրեն հանդիպած ամենաբարդ խնդիրը, Կարապետյանը պատասխանեց. «Դա քաղաքապետարանի թիմին մոտիվացնելն է, որպեսզի նրանք վերջնական արդյունքից լեգալ առումով կախում ունենան։Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պետք է ստեղծել արդարացի վճարման համակարգ, որի ժամանակ ուղղակի բարոյական...

Ֆուտբոլասերներ դժգոհության նոր ալիք են բարձրացրել

Երկրպագուների համառուսաստանյան միավորումը պաշտոնապես դիմել է Ռուսասստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որի հետևանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել ստադիոն: Կազմակերպությունն այդ միջադեպերի, նաև խաղից առաջ գրանցված մարդկային կուտակումների մեղավոր է համարում հանդիպման կազմակերպիչներին և պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզաբանել բացթողումները եւ քննարկել պաշտոնական ներողության ու տուժած երկրպագուներին փոխհատուցելու հնարավորությունը, հաղորդում է Gazeta.ru-ն: Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի...

Սերժ Սարգսյան. Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը ես եմ լինելու

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտից, եւ դա սակարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ հետ համատեղ ասուլիսում` մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները` «խփել Ստեփանակերտ մեկնող օդանավերը»: Նախագահի խոսքով, ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել, որ այդ հարցը համաձայնեցնեն միջազգային ատյանների հետ: Պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: «Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, նորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, բայց կա մեկ «բայց». նման սպառնալիքներ...

Ազատության հրապարակում հացադուլը շարունակվելու է

Ազատության հրապարակում հացադուլը շարունակվելու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նա նշել է, որ մի խումբ մտավորականներ հացադուլ են նախաձեռնել Ազատության հրապարակում, եւ երեք օրը մեկ փոխելով իրար` շարունակում են պայքարել ժողովրդի բարօրության համար: «Նրանք կփորձեն իշխանություններին հասկացնել, որ այս երկրում հասարակությունը չի վերջացել»,- ասել է Հակոբյանը: Վերջինս նաեւ հայտնել է, թե Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր է միավորվել, եթե նա փոխի իր ռազմավարությունը: «Նրանց հանրահավաքների բովանդակությունը նույնն է, ոչինչ չի փոխվում: Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի հանրահավաքներ...

Նշե'ք մայիսի 20-ը ձեր օրացույցներում

Մայիսի 20-ին ՀՕՖ-ը նշում է երկու կարեւոր իրադարձություն. նախ՝ լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, ապա աշխարհահռչակ երգիչ, շոումեն, երգահան եւ բարերար Շարլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մեծ հայորդին նաեւ Շվեյցարիայում, Ժնեւում` ՄԱԿ-ի ներկայացուցչությունում, Հայաստանի դեսպանը, մեծ հաշվով` Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը: Ազնավուրին նվիրված շքեղ արարողությունը տեղի կունենա Նյու Յորքի Cipriani Wall Street venue-ում, դրան կհաջորդի մեծ ճաշկերույթ: Երգչուհի եւ դերասանուհի Լայզա Մինելին կներկայացնի Շառլ Ազնավուրին, իսկ արարողությունը կվարի դերասան Էրիկ Բոգոսյանը: Հյուրերի ցանկում են Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Ատոմ Էգոյանը, ԱՄՆ-ում...

Լեզվակռիվ` Ազգային ժողովում

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում բացօթյա առեւտրի արգելքի մասին խորհրդարանական լսումների ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ առեւտրականների եւ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի միջեւ: Փոխքաղաքապետ Կամո Արեյանի ելույթից հետո պատգամավորը թույլ չտվեց քաղաքացիներին իրենց հարցերն ուղղել բանախոսին` ասելով, թե հետո ելույթներում կկարողանան հարցեր ձեւակերպել: Զայրացած առեւտրականները, միմյանց հերթ չտալով, սկսեցին բղավել, թե իրենք սոված են եւ աշխատանքի կարիք ունեն, ապա հայտարարեցին, որ իրենց հարցին լուծում չտալու դեպքում կհեռանան երկրից: Հ. Մարգարյանին չհաջողվեց լռեցնել քաղաքացիններին, եւ նիստն ընդմ...

Հարցում. Հայաստանում տղամարդկանց 38 տոկոսը կարծում է, որ կնոջ կարիերայից տուժում է ամուսինների պատիվը

Հայաստանում բնակչության 93 տոկոսը կարծում է, որ կարիերան կարեւոր հանգամանք է տղամարդու համար, իսկ 7 տոկոսի կարծիքով` կանանց համար: Այս տվյալներն է ստացվել, որ Հայաստանում անցկացված «Հայաստանում հասարակական-քաղաքական գենդերային մասնակցության առանձնահատկությունները» անվանմամբ սոցհարցման արդյունքում: Ինչպես նշվում է հետազոտության մեջ, թե’ կանայք, թե’ տղամարդիկ կարիերային կարեւորություն են տալիս այն ժամանակ, երբ ընտանեկան հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս: Բացի այդ, կանանց կարիերայի նկատմամբ ավելի բացասական վերաբերմունք են ցուցաբերում տղամարդիկ, քան` կանայք: Այսպիսով, հարցված տղամարդկանց 10 տոկոսը եւ կանանց 4 տոկոսը բացասաբար են վերաբերում...

Պարտադիր-կամավորական «Հանրապետականացում»

Ըստ մամուլի, մարզերում արդեն սկսվել է պարտադիր հանրապետականացման գործընթաց: Մասնավորապես նման լուրեր են տարածվել Գեղարքունիքի մարզից, ըստ որոնց դպրոցների ուսւոցիչներին պարտադրում են շտապ հանրապետականացվել: Եվ դա կատարվում է դպրոցի տնօրենների նախաձեռնությամբ և վերահսկողությամբ, որոնց էլ այդ հրահանգը իջեցվել է վերևից: Փաստորեն, ՀՀԿ-ն արդեն պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններին, բայց պատրաստվում յուրօրինակ, իրեն վաղուց բնորոշ ձևով: Միթե այս ողջ ընթացքում այս կուսակցությունը այդպես էլ չի ըմբռնել, որ բռնի կուսակցականացումը, կուսակցության շարքերի արհեստական ուռճացումը որևէ արյունքի չի կարող բերել: Նույն ՀՀԿ անդամը, որը ստիպված է...

«Ազգ». Երկրից մեկնածների թիվը գերազանցում է ժամանածների թվին

Թերթը գրում է, որ միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալներով` 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետության ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9 հազարով կամ 19,5 տոկոսով եւ կազմել է -29,9 հազար մարդ, իսկ Հայաստանի քաղաքացիների մասով` -41,2 հազար մարդ: Դեկտեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 46,5 հազար մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 13,7 հազարի դիմաց: 2010-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 631,0 հազար մարդով, կամ 21,8 տոկոսով եւ կազմել...

Հրդեհ կամերային երաժշտության տանը. ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակն՝ իր գույքով

Ահազանգ է ստացվել, որ ասյօր` մարտի 31-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին: Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով: Հրդեհի հետեւանքով կամերային երաժշտության տան պահակ, 48-ամյա Տարոն Թորոսյանը, ծխահարվել է: Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ-փրկարարների կողմից Տ.Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն,...

բաման հրահանգել է գաղտնի գործողություն սկսել Լիբիայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրահանգ է տվել ԱՄՆ բանակին Լիբիայում գաղտնի գործողություն սկսելու համար: Գործողությունն ուղղված է լիբիացի ապստամբներին օգնություն տրամադրելուն` Մուամար Քադաֆիի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է ABC News-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Հրահանգում կան կետեր, որոնք թույլ են տալիս անկանխատեսելի հանգամանքների ի հայտ գալու պարագայում, Քադաֆիի հակառակորդներին զենք մատակարարել, սակայն չի նախատեսում զենք տըրամադրել ապստամբներին այս փուլում, գրում է Lenta.ru-ն: Սպիտակ Տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը` հղում անելով այդ տվյալների գաղտնի բնույթին: «Ապստամբներին զենք մատակարարելու...

Դատարանը ՀԱԿ-ի համակիր,Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը թողել է նույնը

Հայաստանի վերաքննիչ դատարանն այսօր` մարտի 31-ին դռնփակ նիստում մերժել է Հայ ազգային կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայցը: Ս. Խաչատրյանի նկատմամբ մարտի 15-ին կիրառվել էր երկամսյա կալանք: Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է, որտեղ նրան ձերբակալել էին: Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), քանի որ ըստ ոստիկանության տվյալների, Ս. Խաչատրյանը...

Թուրքիայում գումար գողացած կինը բացել է կուրծքը եւ բղավել. նայիր, ես չեմ գողացել (ֆոտո)

Ստամբուլի Բահչելիեւլեր թաղամասում գտնվող բջջային հեռախոսներ վաճառող խանութում գողության հետաքրքիր դեպք է գրանցվել։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ խանութում 2 կին ցանկացել են հեռախոսահամարի լիցքավորման քարտ գնել, որի ընթացքում նրանցից մեկը օգտվել է հարմար առիթից եւ վաճառողի դիմացից վերցրել 100 լիրայանոց թղթադրամն ու փոխանցել ընկերուհուն։ Վաճառողը պահանջել է վերադարձնել 100 լիրան, սակայն կինը արագ բացել է կուրծքը եւ ասել. «նայիր, չեմ գողացել» եւ օգտվելով շփոթահար եղած վաճառողի վիճակից արագ դուրս եկել խանութից։ Վաճառողի ծանոթներից մեկը դուրս է եկել կնոջ հետեւից՝ պահանջելով 100 լիրան հետ տալ։ Այս անգամը կինը բղավել է՝ ասելով, թե իր մոտ գումար...

«Չորրորդ ինքնիշխանություն». Կճոյանը Վազգենի գլուխն է կորցրել

Արդեն մոտ կես տարի է` Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռի գործերին որոշել է խառնվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը՝ նրա առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ, գրում է «ՉԻ»-ն` շարունակելով. «Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թեմականները հանել են մատուռի պատերին փակցված Մոնթեի, ազատամարտիկների եւ ԱՍԱԼԱ–ի զոհված տղաների լուսանկարները, որովհետեւ նրանք «սրբացված» չեն եկեղեցու կողմից։ Եվ չնայած զոհվածների մայրերին կճոյանականները խորհուրդ են տվել մատուռն իրենցը չհամարել եւ հաշտվել կատարվածի հետ, մայրերը որոշել են պայքարել Եռաբլուրի մատուռի համար եւ ամեն ինչ անել, որ այն վերադարձվի այն կարգավիճակին, ինչպես որ ստեղծվել է ի սկզբանե։ Արարատյան...

Mar 29, 2011

Պատգամավորը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի տնօրենին, որ նրան ու նրա որդուն մինչեւ գիշեր դիա՞կ կդարձնի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն: Այս մասին հայտնում է տիկին Գործունյանը: «Ինքն ինձ քիչ առաջ զանգահարել է Մոսկվայից եւ սպառնացել, թե դու եւ քո տղա Սեւակը միչեւ գիշեր ջիհադ կդառնաք»,- ասել է «Փարիզյան սուրճի» սեփականատերը: Զոհրաբյանի այդ սպառնալիքի համար, ինչպես նշեց Գործունյանը, հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները: Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի` ամիսներ շարունակ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, կքած պարտքերի տակ, զբաղվել է ալֆոնսությամբ: «Կարճ ժամանակ առաջ www.persons.am կայքէջում Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի...

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել իր հայկական արմատների մասին գիրք գրողի դեմ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 100 հազար լիրայի չափով փոխհատուցման հայց է ներկայացրել եւ պահանջել, որ դատարանը գրախանութներից հավաքել տա «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, թե գրքում իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կան, որի համար դիմել է դատական ատյաններին։ Հիշյալ գործով արդեն դատախազությունում ցուցմունքներ է տվել գրքի հեղինակ Սուլեյման Յեշիլյուրթը՝ նշելով, թե ինքը չի վիրավորել Քըլըչդարօղլուին։ Նշենք, որ հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական...

Հարություն Փամբուկյանն էլ է հեռանում

Ըստ որոշ լուրերի, հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը երկար ժամանակ չէր այցելում ԱԺ, ինչի պատճառը նրա` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ լարված հարաբերություններն էին: Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի, Հարություն Փամբուկյանի բացակայության պատճառը միյան վերոնշյալ անձնական հարաբերությունների խնդիրը չի: Պարզապես սույն գործարարը ևս, ըստ նույն հրապարակման, վաղուց արդեն բնակվում է Գերմանիայում, և պատրաստվում է իր բիզնեսը վերջնականապես տեղափոխել Գերմանիա: Սա արդեն երկրորդ հայտնի դեպքն է, երբ խոսք է գնում խոշոր գործարարի Հայաստանը լքելու մասին (նախորդ նման դեպքը վերաբերում էր Հրանտ Վարդանյանին): Թե ինչով է սա պայամանավորված,...

Ցանկացել է «Մերսեդեսով» վրաերթի ենթարկել սեփական քեռակնոջը

Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 35-ամյա Լուսինե Ա.-ն եւ հայտնել, որ հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ամուսնու քրոջ որդին` 36-ամյա Արտյոմ Ա.-ն, իրենց շենքի բակում վիճաբանելով իր հետ, ցանկացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրեն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննությո...

Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր

Հայաստանում պիրատության ցուցանիշը մեկ տարում նվազում է առավելագույնը 3-4 տոկոսով, ոչ ավելի: Մինչեւ կառավարությունը չգնի լիցենզիոն ծրագրեր, այդ տոկոսը չի իջնի։ Այս մասին այսօր` մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ ամբողջ կառավարությունից Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր՝ Արդարադատության ու Կրթության եւ գիտության նախարարությունները։ «Ներկայումս Հայաստանում պիրատության ցուցանիշ 90 տոկոս է, իսկ դա նշանակում է, որ այն ընդգրկում է ե’ւ կառավարությունը ե’ւ բիզնես դաշտը, ե’ւ մանր, միջին, փոքր...

Ոստիկանության կապիտանը զինված փորձել է թալանել «Կոնվերս բանկ»-ը. նա բանկի ներսում մի քանի կրակոց է արձակել

Ոստիկանության կապիտանը զինված մտել է բանկի բաժանմունք եւ կրակոցներ արձակել: Քիչ առաջ` ժամը 12:30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «Կոնվերս բանկի» Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասցեում գտնվող մասնաճյուղ եւ փորձում է հանցագործություն կատարել: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության...

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը հայ է լինելու

Մոտ ժամանակներս Թուրքիան Ֆրանսիայում դեսպան է նշանակելու մի թուրքահայ գիտնականի. Ստամբուլում անցկացված «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» միջազգային համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա ասել է, որ հայազգի գիտնականի թեկնածությունն արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին եւ նախագահ Գյուլին, որոնք դեմ չեն: Նախարարը չի մանրամասնել, թե ով է իրենց ապագա դեսպանը: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որը նույնպես մասնակցել է համաժողովին, պոլսահայ լավատեղյակ շրջանակներից պարզել է, որ խոսքը տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի մասին է: Պոլսահայ ուսուցիչների զավակը MIT համալսարանում...

Տնօրենը վրաերթի է ենթարկել մորն ու մանկահասակ երեխային

Երեւանի Թոթովենց փողոցի թիվ 81 շենքի դիմաց մարտի 28-ին, ժամը 14-ի սահմաններում ավտովարորդ 36-ամյա Անահիտ Հակոբյանը, ով աշխատում է «Էքսպրես Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն, «Նիսսան-Մուրանո» մակնիշի 07 SL 648 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 32-ամյա Էդիտա Կարապետյանին: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Կարապետյանի գրկում գտնվող 3-ամյա Մարիաննա Կարապետյանը վթարի հետեւանքով ընկել է մոր գրկից: Վրաերթից հետո վարորդը իր ավտոմեքենայով մորն ու մանկահասակ երեխային տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային...

«Կապիտալ». Գազի դիմաց անապահով խավը 30 տոկոս քիչ կվճարի

«Կապիտալ» պարբերականը գրում է. «Անապահով խավերի համար ապրիլի 1-ից գազի սակագնի 30% նվազեցումն իրականացվելու է էներգետիկ համակարգի խնայողությունների հաշվին, ոչ թե «Հայռուսգազարդի»: Գազի գնի նվազում կլինի 49,5 հազ. ընտանիքի համար։ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունում, պատասխանելով «Կապիտալի» հարցին, թե անապահով խավի համար գազի գնի նվազեցման հարցում ի՞նչ է կատարվել, ասացին, որ էներգահամակարգին ուղղված ծրագրեր են տարվում, որոնք այս պահին բյուջետային արտացոլում չունեն։ Իր հերթին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը «Կապիտալի» հարցին, թե անապահով խավերի համար գազի գնի նվազեցումը 30%-ով իրականացվելու է կառավարության...

«Հրապարակ». ՕԵԿ-ի մի քանի անդամներ կմտնեն ՀՀԿ-ի ցուցակ, իսկ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտո՞ն կստանա

«Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է կոալիցիոն ուժերի ներսում տեղի ունեցող խմորումներին: Ըստ այդմ. «Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն: Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը եւ ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ: Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա:...

Թուրքիայում հայտնաբերվել է Պիկասոյի կտավը, որը գողացել էին 20 տարի առաջ

Թուրքիայում իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է եւ առգրավվել Պաբլո Պիկասոյի կտավը, որը գողացել էին 20 տարի առաջ: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal թերթը: Ոստիկանական գործողությունն անցկացվել է Բալըքեսիր քաղաքում, որի արդյունքում ձերբակալվել է 41-ամյա մի տղամարդ, որի տանն էլ հենց գտել են Պիկասոյի կտավը: Ձերբակալվածի անունը հետաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում: Խոսքը գնում է Պիկասոյի վրձնին պատկանող կտավի մասին, որը գողացել էին Քուվեյթի թանգարանից 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: Կտավի արժեքը 10 մլն դոլար...

«Առավոտ». Սուտ է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբ ասում են, թե Լեւոն Տեր-Պետորսյանը կռիվ է տալիս աթոռի համար կամ գաղտնի պայմանավորվածություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, դա, անշուշտ, սուտ է, կամ միտումնավոր հերյուրանք է, կամ էլ` մոլորություն: (Վերապահում անեմ` եթե խոսքը անձամբ առաջին նախագահի մասին է): Նա պայքարում է իր սկզբունքների, իր գաղափարների համար: Այլ հարց է, որ դա արվում է Հայաստանում ձեւավորված քաղաքական մշակույթի շրջանակներում: Համաձայն դրա` նա, ով քեզանից մի քիչ տարբեր է մտածում, նա կա’մ «ներդրված է» քո հակառակորդի կողմից, կա’մ էլ, լավագույն դեպքում, խանգարում է, «ընկնում է ոտիդ տակ»: Մեր քաղաքական գործիչների եւ շարքային քաղաքացիների մեծ...

Mar 28, 2011

ՀՀԿ-ն հացադուլներից հետեւություն չի անում

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը ծայրահեղ միջոց է` ծայրահեղ իրավիճակի համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդի քայլն այսպես որակեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա խորհուրդ տվեց Ր. Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ քաղաքական պայքարի համար օգտագործել ԱԺ ամբիոնը: «Մենք հացադուլներից հետեւություններ չենք անում»,- նշեց Կ. Աճեմյանը: Ի պատասխան «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ ԱԺ-ում «ինչ որոշումներ ասես չեն առաջարկել, սակայն ձայն բարբառո հանապատի»: Ի դեպ, Կ. Աճեմյանն այդպես էլ չպատասխանեց «Երկիր»-ի հարցին, թե կարո՞ղ է նշել մեկ-երկու կոնկրետ, տեսանելի արդյունքով բարեփոխումներ:...

Արթուր Աբրահամը դառնալու է Եվրատեսիլում Հայաստանի երգի տեսահոլովակի հերոսը

Հայկական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը լինելու է «Boom-Boom» երգի տեսահոլովակի հերոսը: Այդ երգով երգչուհի Էմմին ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ-2011»-ին` Դյուսելդորֆում: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Էմմին` չբացահայտելով, սակայն, հոլովակի մանրամասները: Երգչուհու խոսքով, հոլովակը, որի նկարահանումները կայացել են Հայաստանում եւ Գերմանիայում, պատրաստ կլինի մեկ շաբաթվա ընթացքում, ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Էմմիի խոսքով, իր երգը ոչ մի բանի մասին էլ չէ, պարզապես ուրախ երգ է, որը պարելու ցանկություն է առաջացնում. «Հուսով եմ, որ այն կուրախացնի նաեւ մրցույթից հետո»: Երգչուհին նաեւ հայտնել է, որ...

Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ. Բանավիճում են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»

Իշխանությունը, չցանկանալով երկրում նորմալ ընտրություններ կազմակերպել, չի ընդունում «Ժառանգության» առաջարկները ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 28-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա մատնանշեց, «Ժառանգության» գնահատմամբ, կարեւոր երկու առաջարկ` ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները, եւ տեսանկարահանել քվեարկության գործընթացը եւ ընտրատարածքը: «Սակայն իշխանությունը մեր առաջարկները մերժեց շատ պրիմիտիվ հիմնավորումներով: Մեկ, որ ընտրացուցակների հրապարակումով ընտրության գաղտնիությունը խախտվում է, քանի որ մարդու ստորագրությունը հրապարակային է...

Հայկական հեռուստաեթերը բուժման կարիք ունի

Ազգայնական երիտասարդական մի խումբ կազմակերպություններ նամակ են հղել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին և հայկական բոլոր հեռուստաալիքների տնօրինություններին, խնդրելով եթերից զրկել անբարո ոճի տեսահոլովակներ և տեքստեր ունեցող կատարողների` մասնավորապես, իր սկանդալային վարքով հայտնի Ջուսին և այլն: Այն, որ, ի վերջո, նման կոչ կամ արձագանք պետք է լիներ, կասկածից վեր էր, քանի որ հայրենի հեռուստատեսությունը վաղուց վերածվել է փողոցային մշակույթը պրոպագանդող միջոցի: Փողոցային կոպիտ լեքսիկոնով են լցվել ինչպես երգն ու երաժշտությոնը, այնպես էլ հայրենի հեռուստաեթերի անբաժանելի մաս դարձած հեռուստասերիալներն ու “հումորային” հաղորդումները: Բայց,...

Mar 25, 2011

Հայտնաբերվել է չափազանց սառը գորշ թզուկ աստղերի զույգ

Ամերիկացի աստղագետ Մայքլ Լյուն իր ֆրանսիացի և կանադացի գործընկերների հետ միասին՝ օգտագործելով Հավայան կղզիներում տեղադրված Կեկ II 10մ և Կանադա-Ֆրանս-Հավայական 3.6մ աստղադիտակները, ինչպես նաև Եվրոպական հարավային աստղադիտարանի 8մ աստղադիտակը, բացահայտել են ներկայումս մեզ հայտնի ամենասառը աստղը՝ կրկնակի համակարգում գտնվող մի գորշ թզուկ, որն ունի նոր պատրաստված տաք թեյի ջերմաստիճան, ինչը թեկուզ և մարդկային չափանիշներով ջերմ է համարվում, սակայն աստղային մակերևույթի համար անսովոր սառն է: Այս օբյեկտն այնքան սառն է, որ համարյա հատում է սառը թզուկ աստղերի և ջերմ մեծ մոլորակների սահմանը բնորոշող գիծը: Գորշ թզուկներն ըստ էության ձախողված աստղեր են. նրանց մոտ կա աստղերի ճառագայթումը պայմանավորող միջուկային ռեակցիաներ առաջացնելու համար անհրաժեշտ գրավիտացիան ապահովող զանգվածի պակաս: Նոր հայտնաբերված գորշ...

Գյուղնախարարությունը զտման է ենթարկվում

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության, օրերս աշխատանքից կազատվի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: Այս պաշտոնյան ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալու ժամանակ լքեց այդ կուսակցության շարքերը`  մնալով այդ կուսակցության քվոտայով ստացած պաշտոնին:Այս պաշտոնանկությունը թերևս պետք է նայել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մարտի 12-ի իր ելույթում  գյուղը, գյուղացուն և գյուղատնտեսության ոլորտն ընդհանրապես որպես առջանահերթ ոլորտ ճանաչելու, մայիս-հունիս ամիսներից հասարակությանը գյուղմթերքների գնանկումներ խոստանալու և այլն համատեքստում: Այս հայտարարությունների ֆոնին, թերևս, գյուղնախարարությունում կատարվում է որոշակի զտում այնպիսի կադրերի, որոնք ինչ-ինչ...

Գագիկ Ծառուկյանը դիմելու է Սերժ Սարգսյանին՝ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցով

Այսօր «Մոսկվայի տանը» Լոնդոն–2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է մի շարք հարցերի։ Գնահատելով Հայաստանի ներկա սոցիալ–տնտեսական վիճակը՝ նա ասել է. –Ես տնտեսության մասին արդեն երեք տարի է՝ ասում եմ, որ կան խնդիրներ, տնտեսական ճգնաժամ, փոքր ու միջին բիզնես, կրթություն, երիտասարդություն, ուսանողություն, և բոլոր լագրողները, քաղաքական գործիչները եթե նայեն՝ երեք տարի առաջ պարոն Ծառուկյանն ի՞նչ է ասել, կտեսնեն, որ ասել է՝ առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսին պետք է մեծ ուշադրություն դարձնել, հնարավորություն...

ԱԺ նախագահը նախատեսում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր` մարտի 25-ին, օրվա երկրորդ կեսին պետք է այցելի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 11-րդ օրն է` հացադուլի մեջ է, անդրադառնալով ԱԺ նախագահի հնարավոր այցելությանը` նշեց «Հուսով եմ, որ պարոն Աբրահամյանը վեր կկանգնի իշխող կուսակցության կամ միջկուսակցական բարդույթներից, կգա եւ իր ասելիքը ինձ կասի»: Այցելելու մտադրություն ունեին նաեւ կոալիցիայի անդամ խմբակցությունները, սակայն այցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Նշենք, որ այսօր Հովհաննիսյանին է այցելել նաեւ ԱԺ ախատակազմի ղեկավար Գեղամ Ղարիջանյանը, իսկ...

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը կդադարեցնի երկու դեպքում. Եթե Աստված ասի` բավ է, եւ եթե…

Ամբողջ իշխանության նորովի, արտահերթ եւ օրինավոր ձեւավորում. այսօր` մարտի 25-ին հրավիրած ասուլիսում այս պահանջն առաջ քաշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհննիսյանը, ով Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն է` հացադուլ է իրականացնում: Րաֆֆի Հովհաննիսյանը սա համարեց ժողովրդի պահանջը: «Սա ժողովրդի պահանջն է, եւ ես շատ փոքր եմ, որ պաստառ կպցնեմ եւ ասեմ, որ սա իմ պահանջն է: Որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաեւ ժողովրդի ոգի եւ վճռականություն»,-նշեց Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտեց այն համաքաղաքացիներին, որոնց համառ ջանքերի շնորհիվ Ազատության հրապարակում երեկ...

Mar 24, 2011

Քաղաքապետարանը կրկին մերժեց

Քաղաքապետարանը կրկին մերժել է ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքի համար տրամադրել Ազատության հրապարակը, պատճառաբանելով, որ այդ օրը այնտեղ այլ միջոցառում է անցկացվելու: Փաստորեն, նույն պատմությունը նորից կրկնվում է: Թե ինչ է սա նշանակում, դժվար է միանշանակ ասել: Հնարավոր են մի քանի մեկնաբանություն. 1. Իշխանությունները այսպիսով փորձում են ցույց տալ, որ իրենց և ՀԱԿ-ի միջև, ի հեճուկս շրջանառվող լուրերի, իրականում ոչ մի պայմանավորվածություն էչ չկա, այլ ամեն ինչ մնացել է նույնը, պարզապես իրենք պատրաստ են գնալ երկխոսության և վերջ: 2. Այս ամենը ձեռնտու է հենց ՀԱԿ-ին, քանի որ այսպիսով հենց ինքը կժխտի ցանկացած տեսակի պայամանավորվածություն իր և իշխանության...

Ամերիկացիներն ամուսնացան իրենց քաղաքի հետ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի, Դարեմ քաղաքի բնակիչները պսակադրության արարողություն են իրականացրել իրենց քաղաքի հետ: Տոնական միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Մարտի 20-ին տեղի ունեցած հարսանիքի մասնակիցները պատմել են, որ իրենք իրոք սիրահարված են իրենց քաղաքին և համարում են, որ ընտանիք կազմելու համար սա լավագույն վայրն է: Հետաքրքիր է, որ նորաթուխ ամուսնական զույգերից շատերը Դարեմ են տեղափոխվել մեծ քաղաքներից, և նրանց խոսքերով, հասցրել են սիրել իրենց ապրելու նոր վայրը: Քաղաքի հետ մասսայական ամուսնության արարողությունը բարեգործական բնույթ էր կրում: Տոնակատարության ժամանակ քաղաքում կարելի էր գնել տարբեր տեսակի հատուկ պատրաստված հարսանեկան...

Կյանքից հեռացավ Հոլիվուդի հայտնի աստղ Էլիզաբեթ Թեյլորը

Կյանքի 79-րդ տարում մահացել է Հոլիվուդի աստղ Էլիզաբեթ Թեյլորը, որը սրտի անբավարար աշխատանքի պատճառով երկու ամիս առաջ էր տեղափոխվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը: Թեյլորի դերասանական կարիերան սկսվել է 12 տարեկան հասակում, որին շատ հաճախ ՝՝աշխարհի ամենագեղեցիկ՛՛ կին են անվանել: Վերջին անգամ Էլիզաբեթ Թեյլորը նկարահանումների է մասնակցել 2001 թվականին: Իր դերասանական կարիերայի ընթացքում Թեյլորն արժանացել է մի քանի «Օսկար» մրցանակի: Նրան սակայն հաճախ քննադատել են կյանքի ընթացքում ութ անգամ ամուսնանալու համար: Կյանքի վերջին տարիներին Էլիզաբեթ Թեյլորը եղել է մարդկության առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի ջատագովը: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի...

«Հայկական ժամանակ». Գտնվել է Փաշինյանի նամակը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնած նամակներից մեկը երեկ մուտք է եղել «Հայփոստ» ընկերության Արթիկի բաժանմունք: «Մեր տեղեկություններով, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ արձագանքել են Նիկոլ Փաշինայնի ուղերձին եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձել են պարզել, թե ուր են անհետանում Նիկոլի նամակները: Ի վերջո, նամակներից մեկը գտնվել է»,-գրում է թերթը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել լրագրողական հանրությանը ամեն օր «Արթիկ» ՔԿՀ-ից հետաքրքրվել, թե ինքը` Նիկոլը նամակ հանձնե՞լ է ՔԿՀ-ի վարչակազմին, թե ոչ: Լուսանկարը՝ Գագիկ...

«Առավոտ». Գյումրիում բժիշկ են կալանավորել

Պաշտոնեական դիրքն օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու եւ յուրացնելու մեղադրանքով նախորդ օրը կալանավորվել է Գյումրու Է. Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը: Տիկնոջ դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում թեեւ նյութեր էին նախապատրաստվում դեռեւս 2010 թվականի սեպտեմբերից, սակայն մեղադրանք է առաջադրվել նույն թվականի դեկտեմբերի 15-ին`Քերական օրենսգրքի 3 ծանր հոդվածներով` 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է` խոշոր չափի կաշառք վերցնելը, 179 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելը: Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության...

Mar 23, 2011

Կառավարությունը 200 տոննա գարու սերմացու է ներկրելու, որը կտրվի առավել աղքատ համայնքներին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին խորհրդակցություն է անցկացրել 2011թ. գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ եւ նշել, որ 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլեւ մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով: Այս մասին տեղեկանում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում»,-ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ...

Կանանց ակումբը ընդունելություն կկազմակերպի զինծառայության մեջ գտնվող կանանց համար

Կանանց մեկամսյակի շրջանակներում Կանանց Ակումբը մարտի 24-ին կազմակերպում է ընդունելություն` զինծառայության մեջ գտնվող կանանց համար: Միջոցառման նպատակն է մեծարել կանանց, ովքեր զբաղված լինելով անձնատուր եւ պատասխանատու աշխատանքով, շարունակում են մնալ կին: «Վստահ ենք, որ այս հանդիպումը հիանալի առիթ է մեր խորին հարգանքն ու անսահման երախտիքն ուղղելու սահմանամերձ գոտում ծառայող կանանց, եւ քաջալերելու նրանց ազգանվեր եւ դժվարին գործում: Երեկոյի ընթացքում կանանց սպասվում են հաճելի եւ անսպասելի անակնկալներ, սիրված երգիչների կատարումներ: Հրավիրված են լինելու Կանանց ակումբի անդամները, բարձրաստիճան պաշտոնյա կանայք, միջազգային կառույցների կին ներկայացուցիչներ,...

Ապրիլի 1-ից սոցիալական քարտ կարելի է ստանալ online

Շուտով Հայաստանի քաղաքացիները կարող են առավել հեշտ ձեւով ստանալ սոցիալական քարտ: Սոցիալական քարտը ապրիլի 1-ից կարելի է ստանալ online: Այս մասին ասում է «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Գայանե Ղարագյոզյանը: Նրա խոսքով`կենտրոնի ներդրած ցանցային համակարգի միջոցով քաղաքացիները կարող են գրանցել իրենց տվյալները «Նորք» կենտրոնի` www.norq.am կամ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` www.mss.am ինտերնետային կայքերի համապատասխան հատվածում, իսկ երկու աշխատանքային օր հետո անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ կենտրոն եւ ստանալ իրենց սոցիալական քարտը: Նշենք, որ սոցիալական քարտը տրամադրվում է անվճ...

Կճոյանի դիմագծերով Մեսրոպ Մաշտոցի քանդակի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը

Օշականի դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի դիմագծերը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն են, որի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը: Բացի այդ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատան ներսում տեղադրված է քանդակ, որում եւս Մաշտոցը Կճոյանի դիմագծերով է: Այս հուշարձանը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հեղինակել է դեռ 10 տարի առաջ եւ չի հասկանում իր այդ ստեղծագործության շուրջ Կճոյանի անձի պատճառով մամուլի բարձրացած աղմուկը - ասաց արվեստագետը: «Այդ քանդակի մտահղացումը կար դեռ Գարեգին Ա կաթողիկոսի ժամանակներից։ Նա ինձ պատվիրեց նմանատիպ մի գործ ստեղծել եւ քանի որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդն էր ու նրա դիմագծերի...

Ահազանգ է ստացվել, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ռումբ կա եւ այն պայթելու է

Երեւանի պետական համալսարանի անվտանգոթյան ծառայության պետը այսօր` մարտի 23-ին, ժամը 12:50-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք եւ հայտնել, որ քիմիայի ֆակուլտետի դեկանի հեռախոսին զանգ է ստացվել, որ ֆակուլտետում ռումբ է տեղադրված եւ պայթելու է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆակուլտետի ուսանողներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` վարժեցրած շներով, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ: Այս պահին քիմիայի ֆակուլտետում որոնողական աշխատանքներ են կատարվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության...

Pages 381234 »

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites