May 2, 2011

ԿԳ նախարարի հրամանով դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից աշխատանքից ազատվել է Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի փետրվարի 22-ի հրամանով դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն եւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչեւ մարտի 7-ը, դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` մարտի 25-ի հրամանով Ս. Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites