May 2, 2011

ԱՄՆ-ը Բեն Լադենի սպանությունից հետո կարող է ժամանակավորապես փակել արտասահմանյան դեսպանատները

ԱՄՆ դեպարտամենտը հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես կարող են փակվել ԱՄՆ-ի` արտերկրում գտնվող դեսպանատները: ԱՄՆ անհանգստացած է, որ «թիվ մեկ ահաբեկիչ» «Ալ-Քաիդայի» դեկավար Բեն Լադենի ոչնչացումից հետո կարող են հակաամերիկյան գործողություններ իրականացվել` ի պատասխան Բեն Լադենի սպանության:

«ԱՄՆ դեսպանատների գործունեությունը տեղերում կարող է շարունակվել բարձր ռիսկի պայմաններում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է` կախված իրավիճակից եւ անվտանգության նկատառումներից: Ամբողջ աշխարհով մեկ տեղակայված ներկայացուցչական հաստատությունները աշխատում են բարձր ուշադրության ռեժիմով: Դրանք կարող են ժամանակավորապես փակվել եւ պարբերաբար դադարեցնել քաղաքացիներին մատուցվելիք ծառայությունները, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը: Նման պայմաններում դեսպանատները եւ հյուպատոսությունները կանեն ամեն ինչ` մեր քաղաքացիներին հույժ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»,-նշվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:



Ինչպես ավելի վաղ հայտնի էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ամերիկյան ուժերի կողմից Բեն Լադենի ոչնչացման մասին: «Ալ-Քաիդայի» ղեկավար «թիվ մեկ ահաբեկիչը» սպանվել է կիրակի` ամերիկյան զինուժի կողմից իրականացման հատուկ օպերացիայի արդյունքում` Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Աբբոտաբադե:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites