May 2, 2011

Գնացել է սունկ հավաքելու եւ չի վերադարձել. Փրկարարների որոնումները շարունակվում են

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Սաշիկ Արզումանյանը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու եւ չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկարներ մեկնել են որոնողական աշխատանքների:

Մայիսի 2-ի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites