
Զարուհի Պետրոսյանի հարազատները սա աբսուրդ են համարում` նշելով, որ տատը, ով մշտապես աչքի է ընկել իր ագրեսիվ ու անհավասարակշռված վարքով, ի վիճակի չէ խնամել երեխային եւ ստանձնել նրա դաստիարակությունը: Երեխայի մորաքրոջ խոսքով` իրենք մի քանի անգամ փորձել են մանկատուն`երեխային տեսակցելու գնալ, սակայն մանկատան ղեկավարությունն իրենց հետ շատ կոպիտ է վարվել եւ խոչընդոտել տեսակցությունը:
Այս առթիվ փորձեցինք մեկնաբանություն ստանալ մանկատնից, սակայն ապարդյուն, հեռախոսազանգերին ոչ ոք չէր պատասխանում:
Նշենք, որ Զարուհի Պետրոսյանը զագսավորված չի եղել ամուսնու հետ, ով իր հերթին երեխայի նկատմամբ հայրություն չի ճանաչել: Սակայն, ըստ Պետրոսյանի հարազատների, վերջինս կնոջ սպանության մեջ մեղադրվելուց հետո է դիմել պատկան մարմիներին` հայրություն ճանաչելու նպատակով: «Նա նման քայլի է դիմել, որպեսզի անչափահաս երեխայի հայր լինելու հանգամանքը նկատի ունենալով իրեն քիչ դատեն»,-նշեց Զ.Պետրոսյանի քույրը:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Պետրոսյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 10-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: