May 2, 2011

Կիրկորովի 44-ամյակը ավարտվել է ծեծկռտուքով

Իր 44-ամյակը ռուս երգիչ Կիրկորովը որոշել է նշել Իսրայելում համերգով: Նա համերգը նվիրել է Ալլա Պուգաչովային, քանի որ հենց այդտեղ են նրանք պսակադրվել:

Համերգը կայացել է Թել Ավիվի ամենամեծ համերգային սրահում` «Նոկիա արենայում»: Հավաքվել են ավելի քան վեց հազար մարդ, համերգի տոմսերն սպառվել են մեկ ամիս առաջ: Կիրկորովին, ի թիվս այլ նվերների, նաեւ տորթ են նվիրել, որը նա հանձնարարել է տալ մանկատուն:

Սակայն ինչպես փոխանցում է Life News-ը, շոուն առանց միջադեպի չի անցել: Ծեծկռտուք են հրահրել թիկնապահները` թույլ չտալով հանդիսատեսներից մեկին մինչ համերգի ավարտը լքել դահլիճը: Տղամարդու նյարդերը տեղի են տվել եւ նա հարձակվել է անվտանգության աշխատակիցների վրա, վերջիններս էլ նրան անմիջապես ձեռնաշղթաներ են հագցրել եւ դուրս բերել համերգասրահից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites