Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

May 31, 2011

Վատ լուր սուրճի սիրահարների համար. սուրճը շարունակում է թանկանալ

Երեւանյան խանութներում անցյալ շաբաթ շարունակվել է սուրճի թանկացումը` միջինը 4-5 տոկոսով, իսկ բարձրորակ սուրճի որոշ տեսակներ` ավելի շատ: Օրինակ` «Նեստլե» բրազիլիական հատիկավոր սուրճի 1 կգ-ը արդեն արժե 2400 դրամ` նախկին 2300 դրամի համեմատ: Նշենք, որ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու բրազիլը», որին, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի` պատկանում է շուկայի իրացման ծավալների մոտ 35.2 տոկոսը: Համեմատաբար կայուն են գները աղացած սուրճի շուկայում, որտեղ խոշոր մասնաբաժիններ ունեն «Գրանդ քենդին», «Ռիո Գրանդեն» եւ «Ալեքս Գրիգը», թեեւ նրանց տեսականին էլ չի խուսափել ոչ մեծ գնաճից: Սակայն այս գնային...

Տարբերությունն ակնհայտ է...

Վստահաբար չեինք անդրադառնա տխրահռչակ Հրանտ Բագրատյանին, եթե վերջինս չփորձեր այժմ էլ խոսել օրինականությունից և պատասխանատվությունից: Երևի թե իր գլխավորած կառավարության անմիջական մասնակցությամբ իրականացված տոտալ թալանն ու մի ողջ ժողովրդի թշվառության հասցնելը տեղի էր ունենում բացառապես օրենքի, ավելին՝ Սահմանադրության շրջանակներում:Պարոն Բագրատյանին խորհուրդ ենք տալիս երկրաշունչ և սնամեջ դատողություններ անելուց առաջ նախ տիրապետել խնդրի մանրամասներին, այլապես՝ անիրազեկության արդյունքում անհեթեթ վիճակում հայտնվելը բնավ պատիվ չե բերում իրեն «տնտեսագիտական հանճար» հռչակած գործչին: Տեղեկացնենք, որ «Մուլտի Գրուպ»-ը հրաշալի տիրապետում է օրենքներին, ավելին՝...

May 27, 2011

Երիտասարդ տղամարդն իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ կենդանի մնացել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում այսօր` մայիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից: Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, նա կենդանի է մնացել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր` Կիեւյան կամուրջի տակ: Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները: Ոստիկանության Մաշտոցի բաժնում արդեն սկսվել է նյութերի նախապատրաստումը, որպեսզի պարզեն տեղի ունեցածի հանգամանքները: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն...

Էմմին «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ չի անցել ժյուրիից ստացած ցածր միավորների պատճառով

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2011»-ի քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ժյուրին Հայաստանը ներկայացնող Էմմիի ելույթը բավական ցածր է գնահատել: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Էմմին, հեռուստադիտողի տված միավորներով, կարող էր հաղթահարել առաջին կիսաեզրափակիչ փուլը, սակայն նրա ելույթը ցածր է գնահատել հենց ժյուրին: Հեռուստադիտողներից ստացած քվեներով Էմմին հավաքել է 75 միավոր` հայտնվելով հեռուստաքվեարկության 7-րդ տեղում, սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 33 միավոր, ինչի արդյունքում այդ օրվա 19 ելույթների մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել...

May 26, 2011

90 երեխաների հայրը երազում է 100-րդ երեխայի մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ամենաբազմազավակ բնակիչը՝ 63-ամյա Դաադ Մուհամեդ ալ Բալուշին, իր առջև նպատակ է դրել ունենալ առնվազն 100 երեխա։ Ներկայում նա իր 17 օրինական կնոջից ունի 60 տղա և 30 աղջիկ։ Բալուշին ունի 50 թոռ։ Մի քանի շաբաթից նա կամուսնանա 18-րդ անգամ։ Ռեկորդակիր հոր 3 կանայք հաջորդ ամիս իրենց երջանիկ ամուսնուն կպարգևեն հերթական ժառանգներին։ Բալուշին իր նախկին ու ներկա բոլոր կանանց նվիրել է տուն, ավտոմեքենա ու տնային ծառայող։ Առաջին անգամ նա ամուսնացել է 19 տարեկանում և մինչ օրս ցավում է, որ շարիաթի օրենքներով 4-ից ավելի կին չի թույլատրվում ունենալ, քանի որ 100 երեխա ունենալու իր երազանքը վաղուց ի կատար կածվեր։ ԱՄԷ-ի...

May 25, 2011

Ապտակ է ստացել՝ համբույրի փոխարեն

Դա տեղի է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Շալկե»-ի հաղթանակը տոնելու ժամանակ: Գերմանիայում «Շալկեի» եւ ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին երկրպագուներից մեկն անակնկալ ապտակել է: «YouTube»-ում տեղադրված տեսագրութան մեջ երեւում է, թե ինչպես է 25-ամյա դարպասապահը փորձել գրկել եւ համբուրել երկրպագուհիներից մեկին, բայց նրա կողքի տղամարդն անակնկալ հարվածել է դարպասապահին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Շալկեն», 5:0 հաշվով հաղթելով «Դույսբուրգին», դարձել է Գերմանիայի գավաթի գավաթակիր: Մանուել Նոյերը, ում համարում են ամենատաղանդավոր դարպասապահներից մեկն աշխարհում, Գերմանիայի հավաքականի դարպասը պաշտպանում է 2009 թվական...

Երգչուհի Սոֆի Մխեյանին օգնում է ոչ թե սիրեկանը, այլ….

Թերթը հարցազրույց է վարել երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից: Երբ դու ոստք դրեցիր շոու-բիզնես, հայրդ Ազգային ժողովի պատգամավոր էր: Եւ սկսեցին խոսել այն մասին, որ հայրդ է քեզ աջակցել, եւ նրա միջոցով ես բեմ բարձրացել: Հայրս` ժամանակին լինելով պարարվեստի մեջ, իր մաշկի վրա է զգացել բեմ ասվածի ե’ւ դրական, ե’ւ բացասական կողմերը: Երբ տարիներ առաջ հայտնեցի նրան` երգով զբաղվելու իմ մտադրության մասին, նա ամեն գնով փորձում էր ետ պահել ինձ այդ որոշումից: Նա միշտ նշում էր, որ այն ամենն, ինչ մենք տեսնում ենք եթերով, ընդամենը բացասական կողմերով լի` հսկայական սառցաբեկորի գեղեցիկ, խնամված գագաթն է միայն: Ետ չկանգնելով իմ որոշումից,...

May 20, 2011

Կնոջը դավաճանելը վնաս է առողջությանը

Արտամուսնական հարաբերությունների փնտրտուքը, դրսում սեռական եւ հոգեկան բավարարվածություն ստանալու ձգտումը կարող է ճակատագրական դառնալ տղամարդկանց առողջության համար: Այդ մասին վստահեցնում են Ֆլորենցիայի համալսարանի մի շարք գիտնականներ: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ նման տղամարդկանց սպառնում են սրտի խնդիրները: Դրա հիմնական պատճառներից մեկը բարոյահոգեբանականն է, քանի որ դավաճան տղամարդիկ մշտապես դեպրեսիվ վիճակում են` պայմանավորված բացահայտվելու սարսափով եւ խղճի խայթ...

May 19, 2011

Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները. մարդասպանները խոսել են հայերենով

Հայտնի են դարձել Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները: Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով, հարձակվողներն առայժմ չեն պարզվել: Սպանվածներն ունեցել են Ռուսաստանի քաղաքացիություն: 38-ամյա Լազր եւ 37-ամյա Գագիկ Պետրոսյանները ազատ էին արձակվել բանտից անցած տարի: Նրանք դատապարտվել էին խարդախության, գողության եւ թմրանյութերի պահման համար: Ազատվելուց հետո նրա տեղափոխվել էին Տյումեն եւ որեւէ տեղ չէին աշխատում, ինչն, ըստ քննիչների, հիմք է կարծելու, որ եղբայրները շարունակել են հանցագործություններ կատարել: Հարձակման ժամանակ տանը 11 մարդ է եղել: Եղբայրներից մեկը սպանվել է տեղում, իսկ մյուսին գտել են որոշ ժամանակ անց: Այդ ընթացքում հարձակվողները...

May 18, 2011

Գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւս 2 ամսով կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 18-ին վճռեց եւս երկու ամսով կալանավորել Հովհաննես Թամամյանին: Ինչպես դատարանից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստում լսվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդում էր եւս երկու ամսով երկարաձգել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը: Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց Թամամյանի կալանքը: Ի դեպ, Հովհաննես Թամամյանը...

Հանրայինը հակադարձում է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հայտարարությունը, թե Հանրայինը չի անդրադարձել ապրիլի 24-ին իր տարած հաղթանակին: «Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է ցեղասպանության զոհերի հիշատակը, Վիկ Դարչինյանի տարած փայլուն հաղթանակը մեծ ու չխամրող ոգեւորություն առաջացրեց բոլոր հայերիս մոտ աշխարհի բոլոր անկյուններում: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւս անմասն չեն մնացել այդ ոգեւորությունից: Արդեն ապրիլի 25-ի լրատվական եւ սպորտային թողարկումներում Հանրայինը, ինչպես հարկն է, անդրադարձել է Վիկի ոգեւորիչ հաղթանակին եւ լուսաբանել այն»,- նշել է Ալեքսան...

«Հայաստան» հիմնադրամը տեսահոլովակների մրցույթ է հայտարարում. պրեմիերան «Հեռուստամարաթոն-2011»-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայ երգարվեստի գործիչներին հրավիրում է իրենց նոր երգերի տեսահոլովակներով մասնակցել «Հեռուստամարաթոն 2011»-ին: Նպատակ ունենալով խթանել հայ երգարվեստը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ` Հիմնադրամը, ի թիվս իր հաշվետու, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակների, «Հեռուստամարաթոն 2011»-ի 12-ժամյա եթերի ընթացքում նախատեսում է նաեւ հեռարձակել մի շարք նոր երգերի տեսահոլովակներ: Այս կապակցությամբ, Հիմնադրամը հայտարարում է նոր գրված երգերի տեսահոլովակների հայտերի ներկայացման մեկնարկը` հնարավորություն ընձեռելով հայ երգիչ-երգչուհիներին իրենց տեսահոլովակների առաջին ցուցադրությունն իրականացնել Հիմնադրամի Հեռուստամարաթոն...

ԲՀԿ թե՞ "Ընտրություններից-ընտրություններ"

Որքան մոտենում է նախընտրական ժամանակաշրջանը, այնքան ավելի տեսանելի են դառնում տարբեր քաղաքական ուժերի միջընտրական ժամանակահատվածում իրագործած քաղաքականությունը, այս կամ այն ոլորտում իրականացրած միջոցառումները, տարբեր սոցիալական խմբերի աջակցությանն ուղղված գործողությունները կամ դրանց իսպառ բացակայությունը: Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված պրակտիկայի և պատկերացումների համաձայն քաղաքական ուժերն ակտիվանում են, հատկապես ընտրություններից առաջ, որպեսզի օր առաջ ցույց տան հասարակությանը, որ զբաղվում են նրաց խնդիրներով, այնուամենյանիվ, կան քաղաքկան ուժեր, որոնք ոչ միայն չեն առաջնորդվում այս մտածելակերպով, այլ նաև իրենց...

Որդին հոր մահվան մեջ բժիշկներին է մեղադրում

Ամիսներ առաջ «Ներսես Շնորհալի» բժշկական կենտրոնում վիրահատված եւ վիրահատությունից որոշ ժամանակ անց մահացած Հրանտ Նարինջյանի որդին՝ Գոռ Նարինջյանը  համոզված է, որ հոր մահվան մեջ մեղավոր է վիրահատող բժիշկը՝ նույն բուժհաստատության աշխատակից Անահիտ Գեւորգյանը։ «Հորս նույն հաստատությունում վիրահատել էին նաեւ 2006 թվականին, պատճառն աղիների անանցելիությունն էր։ Հետո, 2007-ի դեկտեմբերին վերականգնել էին հաստ աղիքը։ Վերջին 4 տարվա ընթացքում նա իրեն լավ էր զգում։ Բայց երբ կրկին ցավեր ունեցավ, գնացինք հիվանդանոց, ուղեգրեցին համակարգչային տամոգրաֆիայի։ Տամոգրաֆիան ցույց տվեց, որ հորս որովայնում թարախային տոպրակ կա, որոշեցին վիրահատել եւ հանել այն։...

May 17, 2011

Ազատան գյուղում եռյակ է ծնվել

Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում մայիսի 12-ին եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա: Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Այս մասին  տեղեկացրին Առողջապահության նախարարությունից: Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյանն է, իսկ հայրը` 29-ամյա Գուրգեն Գասպարյանը: Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները, հետո` տղան: Ծննդաբերությունը կատարվել է կիսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը: Մարիետա Գասպարյանը նշեց, որ նախապես իմացել են, որ եռյակ է ծնվելու, իսկ մինչ նրանց ծնունդը ծնողները երկու երեխա կորցրել էին: Ի դեպ, Գասպարյանների գեներում...

Հայաստանի մանկատներում գտնվող երեխաների թիվն աճելու միտում ունի

Հայաստանում 2011 թ. սկզբի դրությամբ գործում են 12 մանկատներ, տեղեկացնում է Ազգային վիճակագրականն ծառայությունը։ 2010 թ. ընթացքում մանկատներում գտնվող երեխաների թիվն ավելացել է 15-ով եւ կազմել 1240: Նրանցից 307-ը քրոնիկ հոգեկան շեղումներ ունեն, իսկ 425-ը հաշմանդամներ են։ 2010 թ. ընթացքում 77 երեխա որդեգրվել է, իսկ 83-ը վերադարձել են հարազատների մոտ։ Մանկատներից 8-ը պետական են (3-ը` Երեւանում, 2-ը` Շիրակի, 1-ական` Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերում), 4-ը` ոչ պետական (2-ը`Շիրակի, 1-ական` Կոտայքի եւ Լոռիի մարզերում): Ըստ պաշտոնական եզրակացության՝ մանկատներից միայն 6-ն ունեն բավարար շենքային պայմաններ, մյուսները ընթացիկ կամ կապիտալ հիմնանորոգման...

«Օդնոկլասնիկի»-ի պատճառով մահվան դեպքի դատաքննությունը վերսկսվել է

Գյումրիում վերսկսվել է «Օդնոկլասնիկի գործով» մահվան դեպքի դատաքննությունը: Այս գործով արդեն երրորդ անձն է հայտնվել մեղադրյալի աթոռին`19-ամյա Սերգեյ Մխիթարյանը, ով ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին: Նրան եւս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 6-րդ եւ 14-րդ կետերի հատկանիշներով (Ծանր մարմնական վնասվածքների հետեւանքով առաջացած մահ): Խոսքը 2010թ. ապրիլի 15-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով եւ «Օդնոկլասնիկի գործ» անունով հայտնի աղմկահարույց գործի մասին է: Անչափահասների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել, ապա մոտ 10 օր անց Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել էր 17 ամյա Տիգրան...

May 16, 2011

Մենք երրորդն ենք աշխարհում

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 9 մեդալ նվաճեց Պերոււոմ ավարտված աշխարհի առաջնությունում: Այդ ցուցանիշով մեր ընտրանին ցույց տվեց երրորդ արդյունքը` ետ մնալով Ռուսաստանից (17 մեդալ) եւ Չինաստանից (10 մեդալ): Մեր պատանի ծանրորդներից առավել հաջող հանդես եկավ Գոռ Մինասյանը, որը 94 կգ ավելի քաշային կարգում 379 (174+205) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ արժանացավ երեք ոսկե մեդալի: 62 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Երկամարտում նա զբաղեցրեց 3-րդ տեղը` 255 (120+135) կգ: 85 կգ քաշային կարգում արծաթե մեդալների բաժին հասան մեր ծանրորդ Միքայել Միքայելյանին, որը ցույց տվեց 310 (140+170) կգ արդյունք:...

Էմմիին դիմավորեցին ծաղիկներով և ծափողջուններով (վիդեո)

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին այսօր` մայիսի 16-ի գիշերը վերադարձել է Հայաստան:  Զվարթնոց օդանավակայանում երգչուհուն դիմավորել են ծափողջյուններով ու ծաղիկներով, նա իրեն լավ է զգում: Մենեջերը չնշեց, թե երբ է լինելու երգչուհու ասուլիսը` ասելով, որ այդ հարցով պետք է դիմել Հանրային հեռուստաընկերությանը: Դեռեւս մայիսի 13-ից` ուրբաթ օրվանից, փորձում ենք կապվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, սակայն կամ նա զբաղված է, կամ էլ տեղում չէ: Նշենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Եվրատեսիլ-2011-ում հաղթել է ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալին: «Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի Ադրբեջանում...

«Եվրատեսիլի» մասնակիցները որքա՞ն գումար են վաստակում

Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակում «Եվրատեսիլի» մասնակիցները, գրում է Paparazzi.ru-ն: «Ֆորբս» ամսագրի տվյալներով, Դիմա Բիլանը, ով մասնակցել է «Եվրատեսիլ-2006»-ին եւ հաղթել «Եվրատեսիլ-2008»-ին, 2010 թվականին վաստակել է շուրջ 3,7 միլիոն դոլար: Ի դեպ, մինչ «Եվրատեսիլում» իր հաղթանակը նրա պրոտեժե Յանա Ռուդկովսկայան 50 հազար դոլար է պահանջել` կեսժամանոց մենահամերգի համար, իսկ նրա «Believe» երգի հաղթանակից հետո երգչի եկամուտները աճել են 30 տոկոսով: Փեթեր Նալիչը, ով մասնակցել է 2010 թվականի երգի մրցույթին, անցյալ տարի հնարավորությունէ ունեցել վաստակել 900 հազար դոլար: Ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ով 1995 թվականին երգի եվրոպական...

Եվրատեսիլի ներքնազգեստը

Եվրատեսիլում իրենց հաղթանակն այնքան է հուզել Ադրբեջանի ներկայացուցիչներին`Ell & Nikki-ի դուետին, որ նրանցից Նիգյար Զամալը բեմում ցատկոտելիս ողջ Եվրոպային ցույց է տվել իր ներքնազգեստը: Ավելի համեստ է եղել Էլդար Քասիմովը, սակայն Նիգյարի մարմնագույն ներքնազգեստը ստվերել է ադրբեջանցի զույգի «համեստությունը»: Լուսանկարը դարձել է համացանցի «հիթ». մեկնաբանություններից մեկում հեղինակը գրում է ` սա փաստորեն Եվրատեսիլ չէր, այլ` «թումբանատեսի...

May 11, 2011

ՏՄՊՊՀ-ն նորովի է անցնում գործի...

Ըստ մամուլի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կսկսի վերահսկել նաև հարկային արտոնությունները: Խոսքը նրա մասին է, երբ պետության կողմից տրամադրվում են օժանդակություններ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին, որոնք լինում են հարկային արտոնությունների կամ ֆինանսական օժանդակության միջոցով: Հայաստանում ևս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեեւէ ուսումնասիրություններ չի կատարել, թեեւ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Այս գործառույթի իրականացման համար ՏՄՊՊՀ-ն հրավիրել է փորձագետներ Գերմանիայից...

Ինչո՞ւ հայերը մայիսին չեն ամուսնանում

Ավանդույթի ուժով, թե սնոտիապաշտությունից դրդված՝ հայերը մայիսին, որպես կանոն, չեն ամուսնանում՝ տուրք տալով հնուց եկած, շատերի վրա մոգական ազդեցություն թողնող «մայիս՝ վայիս» չարագուշակ արտահայտությանը։ Մարդկանց վախերը ցրելու եւ արդեն արմատացած երեւույթի մասին մանրամասներ ճշտելու համար համար զրուցեցինք Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ։ Նրա խոսքով, եկեղեցին երբեք չի խրախուսել սնոտիապաշտ մարդկանց եւ նրանց այն մոտեցումը, թե մայիսին, իբր, ամուսնանալ չի կարելի։ «Իհարկե, Առաքելական եկեղեցին ունի հստակ օրեր, երբ ամուսնություններն արգելված են. դրանք Պահոց եւ Ավագ շաբաթվա օրերն են։ Բայց մայիսի պարագայում ոչ մի...

«Հայոց աշխարհ». Պարսիկ վարորդները Հայաստան են մտել Ադրբեջանի դրոշներով

Թերթը գրում է, որ մայիսի 9-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գորիս-Երեւան մայրուղում, Գորիսից ոչ հեռու, մի խումբ հայ երիտասարդներ, որոնք Արցախում եռատոնին նվիրված տոնական միջոցառումներից վերադառնում էին Երեւան, նկատել են, որ 22 A 454 10 պետհամարանիշով պարսկական բեռնատար մեքենաներից մեկին կցված են ադրբեջանական դրոշներ: Հայ երիտասարդների այն հարցին, թե ինչու է Ադրբեջանի պետական խորհրդանիշը պատկերված իր մեքենայի վրա, բեռնատարի վարորդը հստակ պատասխան չի տվել: Մեկ այլ մեքենայի վարորդ, որը մի կերպ է խոսել հայերեն, փորձել է ներողություն խնդրել եւ արդարանալ, որ տվյալ մեքենայի վարորդը առաջին անգամ է Հայաստան գալիս, իսկ մինչ այդ մեքենան շահագործվել...

Հայաստանում կանայք ավելի շատ ենթարկվում են հոգեբանական, քան` ֆիզիկական եւ սեռական բռնության

Հայաստանում կանայք ենթարկվում են բռնության գրեթե բոլոր տեսակներին` ֆինանսականից մինչեւ ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական: Եվ ցավոք, նրանցից քչերն են իրենց մեջ համարձակություն գտնում մասնագետների օգնությանը դիմել. գերադասում են հեծծել ամուսնու կամ ընտանիքի մյուս անդամների դագանակի տակ, քան իրենց խնդիրների մասին պատմել «ուրիշներին»: Այդ են վկայում Հայաստանում գործող` կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի հասարական կազմակերպությունների հետազոտությունները: Զրուցելով այդ  ՀԿ-ներից մեկի` Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանի հետ: Նա պատմեց, որ Կենտրոնին են դիմում ամենատարբեր տարիքի եւ կարգավիճակի...

Հայաստանը «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ չանցավ

Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Ի դեպ, վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ: Նշենք, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն Հայաստանին բերեց 4-րդ հորիզոնականը: 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած...

May 10, 2011

Հայ պատգամավորներին «կոճակներից» օգտվելու ձեռնարկներ են բաժանել

Հայաստանի ԱԺ նստաշրջանի հերթական քառօրյայի հետաձգումը` նոր տեխնիկայի վերանորոգման նպատակներով, առանձնակի արդյունք չտվեց, քանի որ այսօր առավոտից պատգամավորները դժգոհում էին, թե իրենց կոճակները չեն աշխատում: Դա զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով վերջնականապես զայրացավ կորեական տեխնիկայից, եւ նա նյարդային արձագանքեց. «Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ: Դուք չեք կարողանում գլուխ հանել տեխնիկայից: Բայց ձեզ օգտագործման ձեռնարկներ են բաժանել»: Ապա նա դիմեց պատգամավոր Մանվել Բադեյանին, խորհուրդ տալով նախապես պարապել կոճակների վրա, եթե միանգամից չի կարողանում գլուխ հանել: «Եթե չգիտեք, թե որտեղ է կոճակը, էդպես էլ ասեք»,- Բադեյանին խորհուրդ տալու...

Արքայազն Ուիլյամը խաբել է կնոջը

Արքայազն Ուիլյամի եւ նրա երիտասարդ կնոջ` Քեյթի ընտանիքում ծագել է առաջին լուրջ սկանդալը: Ինչպես հաղորդել է Isra.com-ը, Քյեթը շատ վիրավորված է ամուսնուց, որ նա չի թողել բանակում ծառայությունը, ինչպես խոստացել էր հարսանիքից առաջ: Հակառակը, նա ստորագրել է փաստաթղթեր իր ծառայությունը երկու տարով երկարացնելու համար: Ընկերների խոսքով, Քեյթը շատ էր սրտնեղել, իմանալով, որ ամուսինն իրեն խաբել է: Բացի այդ, Քեյթ Միդլթոնը վախենում է, որ իր սիրելիին կարող են ծառայության ուղարկել աշխարհի թեժ կետերից մեկը, որտեղ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, այս մասին նշել է «Rosbalt»-ը: Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը կայացել է ապրիլի 29-ին...

Պուտին - Մեդվեդեւ տարաձայնություններ. խա՞ղ, թե՞ իրականություն

Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Քեթի Լալիի հոդվածը, որը հրապարակվել է The Washington Post-ում: Գաղտնիության քողի տակ կառավարվող երկրում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ քաղաքական դիսկուրսը հասել է վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յուրաքանչյուր դիտողության մանրակրկիտ վերլուծմանը: «Ես կարծում եմ, որ ոչ մի մրցակցություն չկա: Մեր քաղաքականությունը թատրոն է: Կան ռեժիսորներ եւ սցենար: Եվ, ինչ-որ պատճառներով նրանք սիրում են, որ հասարակությունը խոսում է հակամարտության մասին»,- ասում է Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Գիտությունների ակադեմիայի սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան, որն ուսումնասիրում է երկրի...

ՀԱԿ-ը կանխամտածված ինֆորմացիոն արտահոսքեր է կատարում...

Ըստ մամուլի, Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել է ստեղծել վստահված անձանց ցուցակ, որը, իբր, պետք է պատրաստվի արտահերթ նախագահական ընտրություններին: Այս վստահված անձանց ցուցակը, եթե այն իրոք պետք է ծառայի այն նպատակին, ինչի վերաբերյալ խոսվում է, փաստորեն հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի “թիմը”, նրա նախընտրական շտաբը: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, ավելի շուտ, որքանով այս լուրը կարելի է համարել արտահերթ նախագահական ընտրությունների նախերգանք, մնում է միայն ենթադրել: Չի բացառվում, որ այս ամենը արվում է մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի համար, այսինքն օրեցօր նվազող ժողովրդի զանգվածին հրամցնելու հետաքրքիր նյութ և խոստումներ...

«Առավոտ». Բռնաբարել է սեփական երեխային

«Առավոտ» օրաթերթի տեղկություններով, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կիրակի օրը երեկոյան բավարարել է մի քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու միջնորդությունը: Նա, ըստ թերթի, անառակաբարո գործողություններ էր կատարել եւ բռնաբարել էր իր 7-ամյա աղջկ...

"Կյանքի գին" հեռուստասերիալի Արամը գտնվում է հիվանդանոցում

Երեւանում մայիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատար Աշոտ Մաթեւոսյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Թամարա Աբաջյանը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում, իսկ Անահիտ Բաղդասարյանը` վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Նրանց փոխանցմամբ`Աշոտ Մաթեւոսյանի եւ Թամարա Աբաջյանի վիճակը լավ է, միջին ծանրության, ունեն վնասվածքներ,իսկ Անահիտ Բաղդասարյանի վիճակը ծանր է, նա ունի ծանր գանգուղեղային տրավմա: Հիշեցնենք,որ Երեւանում մայիսի 9-ին ժամը...

May 6, 2011

ՀԱՀ պետանվտանգության նախարարի կինը Թուրքիայից թմրամիջոցներ էր ներկրում

Հարավ-աֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) պետանվտանգության նախարար Սիյաբոնգ Կվելեի կինը՝ Շերիլը, այսօր դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Պիտերմարիցբուրգ քաղաքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրամիջոցների վաճառքի մեջ, հայտնում է rg.ru-ն։ 51-ամյա Շերիլը ՀԱՀ թմրանյութեր ներկրել է Թուրքիայից եւ Բրազիլիայից։ Շերիլի հետ մի գործով անցել է նաեւ նիգերիացի Ֆրենկ Նաբոլիսան, ով մաքսանանեգության համար ձերբակալվել էր 2009-ին։ Նա եւս 12 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ավելի վաղ Բրազիլիայում ձերբակալվել էր հարավաֆրիկուհի Տեսա Բիտխեն, ով փորձել էր այնտեղից ՀԱՀ տանել 10 կգ կոկային։ Նրան դատապարտել էին 8 տարվա ազատազրկմ...

Ադրբեջանից բռնագաղթածներին թույլ կտրվի մասնավորեցնել իրենց զբաղեցրած բնակարանները

Երեւանի ավագանին իր մայիսի 6-ի նիստի ժամանակ միաձայն որոշել է Ադրբեջանից գաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին, ովքեր շուրջ 10 եւ ավելի տարի զբաղեցնում են բնակարաններ, մասնավորեցման հնարավորություն կտրվի: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն մայրաքաղաքի թվով 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենքերից երեքը` Նոր Արեշ 35 փողոցի, Սիսակյան 3 եւ Արցախի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող վթարային չորրորդ կարգի հանրակացարանային շենքերը համարվել են խիստ առաջնահերթ: Որպես սոցիալական կարեւորագույն խնդիր, Երեւանի ավագանու...

Facebook-ն օգտվողներին վճարելու է գովազդի դիտման համար

Facebook-ը, TrialPay ընկերության հետ համագործակցության շրջանակներում, օգտվողներին վճարելու է առանձին գովազդային հոլովակների դիտման համար սոցցանցի արժույթով` Facebook Credits-ով, որոնցով կարելի է վճարել վիրտուալ ապրանքների համար խաղերում եւ հավելվածներում, ֆիլմերի վարձույթի համար, հաղորդում է Facebook Credits էջը: Գործիքի գործողության սխեման այսպիսին է. օգտվողը միացնում է խաղը կամ հավելվածը, տեսնում է տեքստով նկարը եւ սեղմում: Կայքն առաջարկում է դիտել հոլովակը, որի դիմաց բոնուսներ են տրվում: Դիտումից հետո բոնուսները հաշվանցվում են օգտվողի հաշվ...

Կալանավորվել են մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիները

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան տեղափոխեցին 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 6-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից...

Սերժ Սարգսյանը կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր` մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ օդանավակայանում նրան դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացք...

24-ամյա սպասուհին բնակարանից գողացել է 100 եվրո եւ 100 դոլար

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 4-ի կեսօրին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սոնա Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզվել է, որ նա որպես սպասավոր վարձավճարով աշխատելով 54-ամյա Սուսաննա Մ.-ի տանը` գողացել է 100 եվրո եւ 100 ԱՄՆ դոլար: Կատարվում է քննությո...

Նոր մենաշնորհ թռչնամսի շուկայում

Ըստ մամուլի, վաճառվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկան, որի համասեփականատերերից է ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Չնայած, նա հերքել է այս մասին լուրերը, նշելով, որ առայժմ դեռ բանակցություններ են ընթանում, բայց միանգամայն հասկանալի է, որ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում այն վաճառվելու է, ըստ նույն լուրերի, «Դվին» կոնցեռնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյանին: Վերջինս հանդիսանում է Գետամեջի թռչնաֆաբրիկայի սեփականատերը: Ըստ Խաչիկ Մանուկյանի, վաճառվում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հենց թռչնամսի արտադրությամբ զբաղվող հատվածը (Լուսակերտը առավել հայտնի է ձվի արտադրությամբ): Ստացվում է այնպես, որ թռչնամսի շուկայում առաջանում է նոր մենաշնորհային գործող: Հիշեցնենք, որ...

Հայրենական արտադրության Pepsi-ն հայ սպառողին հասանելի կլինի արդեն հունիսից

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունն անում է ամեն բան, որպեսզի հայրենական արտադրության Pepsi-ն հայ սպառողին հասանելի լինի արդեն հունիսից։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը։ «Ձեռնարկությունը շահագործման կհանձնվի հավանաբար մայիսի վերջերին։ Ներկայումս գործարկման հետ կապված աշխատանքներ են ընթանում։ Ընթացքի մեջ է նաեւ կադրերի հավաքագրման գործընթացը»,- տեղեկացրեց նա։ Նշենք, որ համաձայն ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը ձեռք է բերել վրացական PepsiCo ընկերության բաժնետոմսերը։ Նրա օգնականը, սակայն, հերքել էր...

Հիլարի Քլինթոնը պարզաբանել է, թե ինչու է փակել բերանը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է այն լուսանկարի ի հայտ գալու հանգամանքների մասին, որտեղ ներկայացված է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությունն այն պահին, երբ նրանք դիտում են Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը: Լուսանկարում Քլինթոնը լարված նստած է սեղանի մոտ եւ ձեռքով փակել է բերանը: Ինչպես պատմել է ինքը` Քլինթոնը, այդ պահին իր հազը գալիս էր եւ ինքը հազիվ է զսպել իրեն, որպեսզի չհազա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» `վկայակոչելով «Ասոշեյթեդ Պրեսս»-ին: ԱՄՆ պետքարտուղարը պատմել է, որ բեն Լադենի տան վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատայինների հարձակումը դիտելիս ապրել է իր կյանքի «ամենալարված 38 րոպեները»: Քլինթոնը չի հիշում, թե այդ լարված...

Հեղինե Բիշարյանը մեկնաբանում է իր` գործարանի տնօրեն նշանակվելու մասին լուրերը

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իր տնօրեն նշանակվելու մասին լուրերը: «Այդ գործարանն ունի տնօրեն եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,-  ասաց Բիշարյանն ու հավելեց. «Նման առաջարկություն չի եղել, դա սուտ, կեղծ ինֆորմացիա է, որն ուղղակի մեկնաբանման կարիք չունի»: Հարցին, թե եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, ՕԵԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն համաձայնես»: Նշենք, որ «ՉԻ»-ն օրերս գրել էր, որ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, իր գործարանի տնօրեն նշանակի...

«Ժամանակ». ԱՄՆ դեսպան Յովանովիչը հեռանո՞ւմ է Հայաստանից

«Ժամանակ»-ը, վկայակոչելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աղբյուրներին, գրում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը մոտ ապագայում բարձր պաշտոնի կանցնի պետդեպարտամենտում: «Մեր աղբյուրների տեղեկություններով Յովանովիչը Հայաստանից կմեկնի հունիսի սկզբներին»,-տեղեկացնում է օրաթեր...

May 5, 2011

Սև ամպեր Ներսես Նազարյանի գլխին

Ըստ տեղեկությունների, այժմ էլ Ներսես Նազարյանն է հայտնվել «սև ցուցակում»: Բանը նրանում է, որ, ինչպես նշվում է մամուլում, Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանձնարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից Ալիկ Սարգսյանի դեմ նյութվող «դավերի» վերաբերյալ «իրեղեն» ապացույցներ ներկայացնել: Հիշեցնենք, որ մամուլում վաղուց արդեն համառ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց Ներսես Նազարյանի և Ալիկ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված են, ինչի պատճառը Ներսես Նազարյանի բացահայտ հավակնություններն էին ՀՀ ոստիկանապետի պաշտոնին: Սույն բարձրաստիճան պաշտոնյան ամեն առիթը օգտագործում էր նշելու համար, որ ինքը բացարձակապես կախում չունի...

Վարորդն ինքնասպան է եղել ճանապարհային ոստիկանի աչքի առաջ

Ռուսաստանի Անապա քաղաքում վարորդն ինքնասպան է եղել հենց ճանապարհային ոստիկանի աչքի առաջ: Փաստի առթիվ քննիչները ստուգումներ են սկսել, հաղորդում է Regions.ru-ն: Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Honda ավտոմեքենան, որի վարորդը սակայն կանգ չի առել: Ըստ լրատվամիջոցների, ոստիկանները ստիպված են եղել հետապնդել նրան եւ փակել նրա ճանապարհը քաղաքի խաչմերկումներից մեկում: Ճանապարհային ոստիկանները կասկածել են, որ Honda-ի ղեկին գտնվող 47-ամյա տղամարդը հարբած է: Նրան առաջարկել են ստուգում անցնել, սակայն վարորդը հրաժարվել է: «Վերադառնալով իր մեքենայի մոտ, 47-ամյա տղամարդը հանել է գազային ատրճանակը եւ կրակել իր գլխին: Ստացած...

Մորը կորցրած մանկահասակ երեխային տեսակցելու իրավունք ունեն միայն նրա հարազատները. Պարզաբանում է մանկատունը

Նորք-Մարաշ մանկատանը գտնվող 2,5 տարեկան Լիլիա Սարկիսովային կարող են այցելել բացառապես նրա հարազատներն ու արյունակիցները: Այս մասին մեր թղթակցին հայտնեց մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը` արձագանքելով երեխայի հարազատների բողոքին: Նրանք, մասնավորապես երեխայի մորաքրոջ սկեսուրը հայտարարել էր, որ մի քանի անգամ փորձել է տեսակցել երեխային, սակայն մանկատան տնօրինությունը արգելել է: «Ես միայն իրավունք ունեմ երեխայի հարազատներին նրա հետ տեսակցելու թույլտվություն տալ, նրա մորաքրոջ սկեսրոջը թույլ տամ, որ ի՞նչ: Չէ՞ որ նա երեխայի հարազատը չէ»,-պարզաբանեց Լիանա Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ երեխայի հայրական տատը` Լիլիան, յուրաքանչյուր ուրբաթ պարտաճանաչ...

Հայաստանում ճապոնական արտադրության մեքենաների դեֆիցիտ է սպասվում

Ճապոնիայում տեղի ունեցած աղետի տնտեսական հետեւանքները շուտով հնարավոր է զգացվի նաեւ Հայաստանում։ Բանն այն է, որ նոր մեքենաների հայաստանյան ավտոշուկայում առաջատար դիրքեր ունեն հենց ճապոնական մեքենաների բրենդները։ Հայաստանում շատերն են գերմանական շքեղ եւ թանկագին «Mercedes», «BMW» մեքենաների սիրահարներ, բայց բոլորի գումարը չէ, որ բավարարում է գնել այդ մեքենաները, եւ հայ սպառողի ընտրությունը կանգ է առնում նույն դասի ճապոնական, ապա նաեւ հարավկորեական բրենդների վրա։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 20 հազ. մեքենա։ Որոշ տվյալներով, ներմուծված ավտոմեքենաների մոտ 45 տոկոսը՝ 9000 մեքենա նոր են։ Նոր մեքենաների մոտ մեկ երրորդը...

Ռոզա Ծառուկյանը էժան դեղորայք է առաջարկում Շիրակի մարզի մեղվաբույծներին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը հորդորել է մեղվաբույծներին դեղորայք գնել Ծառուկյանների խանութից: Մայիսի 4-ին Շիրակի մարզի մեղվաբույծների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արել է Ռոզա Ծառուկյանը`հավելելով, որ նրանք, ովքեր դեղորայք կգնեն մինչեւ դեկտեմբեր ամիսը, նրանց համար զեղչեր կլինեն: Շիրակի մարզում մեղվաբույծները դժգոհել են, որ արտադրողի համար ստեղծված պայմանները նպաստավոր չեն: «Նախորդ տարիների համեմատ մարզում կրճատվել է մեղվաընտանիքների թիվը: Ներքին արտադրողը պաշտպանված չէ, չկա նաեւ իրացման շուկա: Մեղվաբուծությունը զարգացնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ»,-ասել...

Pages 381234 »

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites